Ալեքսանդր Արզումանյան. Անհնար է Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրումը առանց ԽՀԱԱՏ-ի

Եվրոպական հանձնաժողովի հաղորդագրության վերջին պարբերությունը, որ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը (ԱՀ/ԽՀԱԱՏ) կարող է համատեղելի լինել ԱՊՀ անդամների հետ տնտեսական համագործակցության հետ բնավ չի նշանակում, որ կարելի է Մաքսային միությանը միանալ, իսկ ԵՄ-ն հնարավոր կհամարի համադրել այդ երկուսը: Այլ խոսքով՝ տանել «և՛…և՛»-ի քաղաքականությունը՝ նախաստորագրելով ԱՀ/ԽՀԱԱՏ-ը՝ ոչ: Այս մասին, ըստ tert.am-ի՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանը, մեկնաբանելով ԵՄ հայտարարությունը, ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:

«Դա բացառված է, ընդամենը կոչ եմ անում ձեզ մտնել համապատասխան սայթերը և տեսնել՝ ինչ բան է Ասոցացման պայմանագիրը: Ասոցացման պայմանագիր ԵՄ-ի համար նշանակում է սահմանել առևտրային հարաբերությունների խորությունը: Եվ կախված քաղաքական հարաբերությունների մակարդակից, առաջարկվում են տարբեր ձևեր. դա մաքսային միություններն են, ազատ առևտրի գոտիները և մեզ առաջարկվող Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը»,- ասել է նա:

«Կարող են լինել տարիֆային համագործակցություններ… սա փաթեթ է. մեկ փաստաթուղթը մյուսից չի կարող տարանջատվել,- մեկնաբանել է Ալեքսանդր Արզումանյանը և ավելացրել,- Կոպիտ ասած՝ Ասոցացման համաձայնագիրը պրեամբուլան է, իսկ Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագիրը՝ օպերատիվ պարագրաֆներն են: Եվ ինչպես որևէ պայմանագրում դու չես կարող միայն պրեամբուլան ստորագրել, այնպես էլ սա»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս