Լախդար Բրահիմին շտապ մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ կապված «Ժնև 2»-ի անցկացման հետ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին շտապ մեկնել է Սանկտ Պետերբուրգ, ուր այսօր հավաքվում են G-20-ի անդամ երկրների առաջնորդները: Բրահիմին Սանկտ Պետերբուրգ է մեկնել՝ Սիրիական հակամարտության վերաբերյալ «Ժնև 2» խաղաղության կոնֆերանսի գումարումն արագացնելու համար:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Մարտին Նեսրիկին կարևորել է այդ կոնֆերանսի շուտափույթ անցկացումը՝ կապված Սիրիայում քիմիական զենքի հնարավոր կիրառման շուրջ աշխարհում տիրող մտահոգության հետ: Նա հավելել է, որ Սիրիայում արյունահեղությանը վերջ դնելու միակ ճանապարհը քաղաքական որոշումն է:
Նշվում է, որ օգոստոսի 28-ին Հաագայում պետք է տեղի ունենար Սիրիայի վերաբերյալ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի ներկայացուցիչների հանդիպումը, սակայն դա հետաձգվել էր ամերիկյան կողմի նախաձեռնությամբ՝ կապված Սիրիայում քիմիական զենքի կիրառման մասին ստացված տեղեկատվության հետ: