«Կոնկրետ իմ հողամասում Ադրբեջանը զորանոց է սարքել, այդ հողը հե՞տ են տալու. Հայաստանը հանել են աճուրդի…». Մասիս Զեյնալյան

Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության նախկին անդամ Մասիս Զեյնալյանը քաղաքական հայացքների պատճառով այսօր զրկվել է իր աշխատանքից: Նա ասում է՝ իր պայքարը հայրենիքի համար է, որքան էլ իր համար խնդիրներ ստեղծեն, միևնույն է՝ շարունակելու է իր խոսքն ասել։
«Հիմա ո՛չ ավագանու անդամ եմ, ո՛չ էլ աշխատում եմ այն շինարարական ընկերությունում, որտեղ նախկինում աշխատում էի։ Այդ շինարարական ընկերությունը փոխկապակցված է Առուշ Առուշանյանի հետ, չեմ բացառում, որ իմ քաղաքական հայացքների համար եմ հեռացվել։ Ինձ ուղղակի չեն կանչել աշխատանքի ու ոչ էլ որևէ բացատրություն են տվել, չեն էլ զգուշացրել։

2020 թվականին մասնակցել եմ Արցախի 44-օրյա պատերազմին՝ գերագույն հրամանատար Նիկոլ Փաշինյանի հրամանով, զինկոմիսարիատը կանչել է, ես էլ գնացել եմ ու իմ պարտականությունն եմ կատարել, դրա արդյունքում աշխատանքս կորցրել եմ։ Հիմա 5 տարի է՝ իրենց պատճառով ցեխի մեջ թաղված եմ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Մասիս Զեյնալյանը։

Նա վստահեցնում է՝ ցանկացած հարց, որը վերաբերելու է Հայաստանին ու իր համայնքին, բարձրաձայնելու է՝ անկախ այն հանգամանքից, թե ով կլինի համայնքի ղեկավարը։

Ասում է՝ իրեն աշխատանքից ազատելը հանգեցնելու է արտագաղթի, քանի որ իր ընտանիքը պահելու համար կա՛մ պետք է Հայաստանից գնա, կա՛մ տեղափոխվի Երևան, հատկապես այն դեպքում, որ իր հողից 2 հեկտարն այս պահին գտնվում է Ադրբեջանի հսկողության տակ։

Կարդացեք նաև

«Ցավն այն է, որ քարոզարշավ արեցին ու տարբեր անուններով հանդես եկան՝ ինչ-որ «բիզնես», «համերաշխություն», կուսակցություն, դաշինք, Հայաստանը հանել են աճուրդի, մնացել է «բիբարի» կուսակցություն ու «վարունգի» դաշինք բացեն։ Իմ համար այս ամենն անսպասելի էր, հատկապես, որ ճանաչում եմ Առուշ Առուշանյանին, իրենց հետ 3 տարի աշխատել եմ, ես բոլորովին այլ տպավորություն ունեի, հիմա իմ տպավորություննը 360 աստիճանով փոխվել է։

Այսպես չի լինի, այսպես արտագաղթին են նպաստում, հիմա որ ես իմ ընտանիքը պահելու համար գնամ այստեղից, չի՞ ստացվելու, որ ևս մեկ տան դուռ փակվեց։ Հիմա, ասենք, 3 միլիոն բնակչությունն իրենց չի ընտրել, պետք է արտագաղթե՞ն, չեն սիրում իրենց, հո զոռով չէ՞։

Ամեն օր իրենց են գովում, թե՝ ասֆալտ ենք արել, մարդիկ ասֆալտ ուտելո՞վ են ապրելու։ Այսքան ժամանակ չտեսա, որ քարոզարշավի ժամանակ ասեն, թե Ադրբեջանի կողմից օկուպացված մեր հողերն ինչպես են հետ բերելու։

Կոնկրետ իմ հողամասում, որն ադրբեջանական կողմից օկուպացվել է, զորանոց են սարքել, այդ հողը հե՞տ են տալու, ի՞նչ սահմանազատում ու սահմանագծում, սաղ հեքիաթ է»,- հավելեց Մասիս Զեյնալյանը։

Նա դիմել է բնակարանաշինության ծրագրին, սակայն մերժել են, նամակ է ուղղել Նիկոլ Փաշինյանին, սակայն նամակի պատասխանը «դարձել է Խաչատուր Աբովյանը»։ Նա շեշտում է՝ ծրագրերին դիմելիս մերժում են, իսկ պատերազմի ժամանակ առաջինն իրեն են կանչում, և եթե խուսափեր, անմիջապես պատասխանատվության կենթարկեին, այսինքն՝ եթե նույնիսկ գերեվարվեր, իրեն մոռացության կտային։

«Ցավոտ հարցեր կան, որ բարձրաձայնում եմ, ասում են՝ վատ մարդ է, բայց սա դառը իրականությունն է։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ պատերազմը սկսվեց, ինձ հաջորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին, կանչեցին զինկոմիսարիատ ու տարան Արցախ, մինչ այդ իմ աշխատանքը գրեթե Արցախում է եղել, շինարարություն եմ արել, ամեն օր գնում ու գալիս էի, 17 տարի այնտեղ եմ աշխատել։ Պատերազմից հետո, հասկանալի է, որ կորցրեցի աշխատանքս, ստիպված պատերազմից հետո 6 ամսով գնացի ՌԴ, որ ընտանիքս պահեի… Խոսելու շատ բաներ կան, ու ես միշտ եմ ամեն ինչի մասին խոսելու»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է ԹՐԻՓՓ-ին, որն անցնելու է Սյունիքով, Մասիս Զեյնալյանն ասաց՝ խելացի մարդն իր ճանապարհն ուրիշին չի տա, քանի որ դա նույն «Զանգեզուրի միջանցքն» է՝ անունը փոխած։ Ասում է՝ Հայաստանն այնպես են արել, որ ամեն ինչում, դոլարից բացի, այլ բան չեն տեսնում։

«Մեր գերիները Բաքվում են, հողերի մասն Ադրբեջանն օկուպացրել է, ինչո՞ւ եք դուք ճանապարհ տալիս, գոնե սկզբում այս հարցերը լուծեք։ Մեր գերիները Բաքվում տանջվում են, ու ոչ մեկի վեջը չէ։

Հիմա, ասենք, խաղաղություն է, Ադրբեջանը մեկ առ մեկ գիտի, թե պատերազմին ով է մասնակցել, պատերազմի մասնակից մեկն իրենց տամոժնին անցավ, էլ հետ գալո՞ւ է, իհարկե ոչ։ Ինչպես մեր գերիներին են հռչակել «ահաբեկիչ» ու ապօրինի դատել, այնպես էլ այդ մարդկանց են անելու:

Հայրական տունս՝ կալանքի տակ, մեքենաս կալանքի տակ փտում է, գոնե օրենք ընդունեն, որ մարդկանց այդքան տույժ-տուգանք չլինի»,- ընդգծեց Մասիս Զեյնալյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30