Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը կկալանավորվի՞, թե՞ ոչ․ նախարարն առաջարկում է սպասել դատին
Երբեմնի սուր ընդդիմադիր կեցվածքով հանդես եկող, սյունյաց ողջույններով Նիկոլ Փաշինյանին Սյունիքից ճամփող Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին, փաստորեն, մեղմ ասած, դուր չեն եկել հասարակության մի հատվածի ննադատություններն իր հասցեին, երբ օրեր առաջ նույն այդ Նիկոլ Փաշինյանին նա ձեռքսեղմամբ դիմավորում էր Սյունիքում:
168.am-ի հետ զրույցում Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն ասաց, որ իրավաբանական տեսանկյունից չի կարող ասել, թե ինչու Գորիս-Կապան ճանապարհը թշնամու կողմից զավթելու վերաբերյալ քրեական վարույթ չի նախաձեռնվել։