Ապրիլի 3-ին Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի դպրոցի տնօրեն Կարինե Սմբատյանն աշխատանքից ազատման դիմում էր գրել, պատճառը եղել էր այն, որ հրաժարվել էր Արցախի դրոշը դպրոցի «Փառքի անկյունից» հանել։
ՀՀ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ քրեակատարողական ծառայության պետն ազատվել է սեփական դիմումի համաձայն։
Ավան վարչական շրջանում նոր թաղապետի նշանակումից հետո իրավիճակ է փոխվել։ Թաղապետարանի ենթակայության տակ գտնվող բազմաթիվ հաստատություններից ահազանգում են, որ Ավանի նորանշանակ թաղապետ Վահե Հակոբյանը, իր տեղակալ Ջուլիետա Ազարյանը և նոր կադրերով փոխարինված թիմը ճնշումներ են գործադրում աշխատակիցների նկատմամբ, պարտադրում դառնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, իսկ ովքեր հրաժարվում են՝ ազատում են աշխատանքից։
168.am-ը հուլիսի 25-ին գրավոր հարցում էր ուղարկել Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին՝ ճշտելու՝ արդյո՞ք աշխատանքից ազատվել է Կենտրոնական բանկի գործադիր կոմիտեի անդամ Արա Չալաբյանը։