2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական կողմը պարբերաբար առաջ է եկել ՀՀ տարածքում ու դիրքավորվել։ 2022 և 2023 թվականներին Սյունիքի մարզի մի շարք համայնքների ուղղությամբ թշնամին կրկին առաջ է եկել՝ Տեղ համայնքում զավթել է բնակիչներից շատերի դաշտերը, մշակովի հողատարածքները։
«Ես այսքան տարի ապրում եմ այս գյուղում, երբեք համայնքապետի կամ նրա մերձավոր շրջանակների հետ որևէ խնդիր չեմ ունեցել։ Նիկոլ Փաշինյանին երևի ամեն օր զեկուցում են, որ մենք ապրում ենք ժողովրդավար երկրում, բայց ժողովրդավար երկրում մարդուն չեն ծեծի խնդիրներ բարձրաձայնելու համար։ Հիմա եթե մի մարդ հանցագործություն է անում, ոստիկանություն գնալուց հո չի՞ խոստովանելու, որ հանցագործություն է արել, հիմա համայնքապետն ու իր եղբայրն ինչքան ուզում են՝ թող հերքեն, դրանից իրականությունը չի փոխվելու»,- հավելեց նա։
Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու ընդդիմադիր անդամ Մասիս Զեյնալյանն այսօր խորհրդարանում էր։ Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ դիմում է Կառավարությանը, ԱԺ-ին և առհասարակ պատկան մարմիններին, որպեսզի գնան նստեն Մշակույթի տանն ու հասկանան՝ ինչ իրավիճակ է, ինչին դիմադրեն, ինչին՝ ոչ։