«Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես է փողը ստացել». Նաիրի Սարգսյանը՝ Թաթա Սիմոնյանին վճարված հոնորարի մասին

Երգիչ Թաթա Սիմոնյանի թիմը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով 20 մլն դրամ հոնորարին։ Այդ հայտարարության մեջ նշել են, թե ինչպես է բաշխվել այդ գումարը։

«20 միլիոն դրամը նախատեսված է ամբողջ երաժշտական նախագծի իրականացման համար և չի հանդիսանում Թաթա Սիմոնյանին վճարված անձնական հոնորար։

Այս պահի դրությամբ այդ գումարից շուրջ 2 միլիոն դրամ արդեն իսկ վճարվել է որպես հարկ, 2 միլիոն 600 հազար դրամ փոխանցվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին, 1 միլիոն 390 հազար դրամ վճարվել է Levon Travel ընկերությանը, շուրջ 2 միլիոն դրամ ուղղվել է նոտագրման, գործիքավորման, ձայնագրման և պարտիտուրաների ստեղծման աշխատանքներին, 400 հազար դրամ կազմել է ստուդիայում ձայնային մշակումը, իսկ մոտ 700 հազար դրամ՝ ադմինիստրատիվ ծախսերը։ Այսպիսով, վերոնշյալ և արդեն իսկ կատարված ծախսերը կազմում են շուրջ 9 միլիոն դրամ։

Մնացած բյուջեն նախատեսված է Երևանին նվիրված տեսահոլովակի նկարահանման և դրա հետ կապված արտադրական աշխատանքների համար։ Հետագա աշխատանքների և վճարումների ընթացքում ևս առաջանալու են համապատասխան հարկային պարտավորություններ։

Կարդացեք նաև

Նշենք նաև, որ ստեղծագործության հեղինակը հենց Թաթա Սիմոնյանն է, սակայն որպես երգի հեղինակ նա որևէ առանձին հեղինակային հոնորար չի ստացել»։

«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը չի ընդունում ո՛չ քննադատելը, ո՛չ էլ կողմերից մեկին պահելը, քանի որ անկախ նրանից, թե Կառավարությունում ով է՝ ՀՀ անկախության տոնն է եղել։ Փոխարենը նա դատապարտում է սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերության եթերում ցուցադրված 2 ժամանոց համերգը՝ Թաթա Սիմոնյանի մատուցմամբ։

«Զուտ հարկային առանձնահատկություններից ելնելով, ասեմ՝ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես է փողը ստացել։ Եթե որպես ֆիզիկական անձ պայմանագիր է կնքել և գումարը ստացել է, ապա 20 տոկոս եկամտային հարկով հարկվում է։ Եթե որպես կազմակերպություն, իսկ ենթադրվում է, որ նման դեպքերում պետք է կազմակերպությունով հանդես գան, որովհետև դա համարվում է ձեռնակատիրական գործունեություն, նման դեպքում, պետք է 20 միլիոնից 16,60 տոկոսը ԱԱՀ վճարի, մոտավորապես՝ 3,3 մլն դրամ, մնացածից էլ 18 տոկոս պետք է շահութահարկ վճարի՝ մոտ 3 մլն։

Ինքս չգիտեմ, թե պրոդաքշններն ինչպես են աշխատում, բնականաբար, եթե սպասարկող անձնակազմ կա, ապա դրանից աշխատավարձ է ստանում։ Ընդ որում, սա էլ է ոչ միանշանակ, կարող է մարդն ուղղակի ամսական աշխատավարձ վճարելու լինի և որևէ տեսակի համերգի կազմակերպման համար որևէ բոնուսային համակարգ չունենա։ Անկախ նրանից՝ համերգ կազմակերպո՞ւմ են, թե՞ չէ, ինքն ունենա ամսական վճարվող աշխատավարձ։

Կարող է լինել գործարքային, այլ ոչ թե ամսավճարով, օրինակ, համերգներից համերգ հոնորարների կամ ինչ-որ բոնուսների տրամադրում։ Սա առևտրային գաղտնիք է, և սրան չենք կարող տիրապետել»,- ընդգծեց Նաիրի Սարգսյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930