Ծեծկռտուք է եղել Թուրքիայի ընդդիմադիր նոր կուսակցությունում
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության նախկին առաջնորդ Օզգյուր Օզելը հիմնել է «Yeni Parti»-ն (Նոր կուսակցություն)։ Թուրքիայի Էսքիշեհիր նահանգի Օդունփազարի շրջանում այդ կուսակցության ղեկավարի ընտրություններ են տեղի ունեցել, ինչն ավարտվել է վիճաբանությամբ։
Ըստ ընտրությունների արդյունքների՝ Էմինե Ջևահիր Չալըքուշու Յազըջըն հաղթել է ընտրություններում 3 ձայնի առավելությամբ։ Ըստ ոչ պաշտոնական արդյունքների՝ Էմինե Ջևահիր Չալըքուշու Յազըջըն ստացել է 1439 ձայն, մինչդեռ մյուս թեկնածու Ռահմի Չընարը՝ 1436 ձայն: Ձայնի տարբերության պատճառով Ռահմի Չընարն առարկել է արդյունքները և պահանջել է վերահաշվարկ։
Դրանից հետո Ստամբուլում, Մերսինում, Էսքիշեհիրում, Տրապիզոնում և Էսենյուրթում կուսակցության հակադիր հայացքներ ունեցող անդամների միջև բախում է տեղի ունեցել։ Վերահաշվարկի պահանջով սկսված քննարկումը վերածվել է ծեծկռտուքի և որոշվել է, որ ձայները չեն վերահաշվարկվի դահլիճում, այլ կուղարկվեն կուսակցության գլխավոր գրասենյակ:Կրքերն էլ ավելի են թեժացել միջանցքում, երբ կողմերը սկսել են բռունցքներով հարվածել ու հայհոյել միմյանց։

