Ադրբեջանի տարածքում դեպի հայկական սահման տանող ավտոճանապարհի կառուցումն ավարտված է 95%-ով, իսկ երկաթուղային նախագիծը՝ 75%-ով. Բայրամով

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքում դեպի հայկական սահման տանող ավտոճանապարհի կառուցումն ավարտված է 95%-ով, իսկ երկաթուղային նախագիծը՝ 75%-ով։

«Նախիջևանում մեկնարկել են երկաթուղու վերակառուցման աշխատանքները։ Թուրքիա-Նախիջևան երկաթուղային երթուղու 42-կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով. այն կազմում է «Զանգեզուրի միջանցքի» մաս։ Այս հարցի շուրջ բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ի և Հայաստանի միջև։ Թեև այդ տարածքը համարվում է հայկական, մուտքն ու ելքն իրականացվելու են Ադրբեջանի կողմից։ Շինարարությունը կսկսվի 2027-ին»,-ասել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930