7 մթերք, որոնք մաքրում են օրգանիզմը
cluber.com կայքը կազմել է այն 7 մթերքների ցանկը, որոնք օրգանիզմը ցանկացած դեղամիջոցից ավելի լավ են մաքրում:
Կաղամբ
Այն իր մեջ պարունակում է բազմաթիվ նյութեր, որոնք ծանր մետաղներն ու տոքսինները հանում են օրգանիզմից, դրանք նպաստում են մարսողությանը և ստաբիլացնում են օրգանիզմի միկրոֆլորան: Կաղամբը պարունակում է նաև քիչ հանդիպող U վիտամին, որը «սպանում է» վնասակար նյութերն ու մասնակցություն է ունենում վիտամինների սինթեզման գործում:
Կարմիր ճակնդեղ
Սրա մեջ պարունակվում է պղինձ, ֆոսֆոր, C վիտամին, և մի շարք այլ հանքային թթուներ, որոնք լավացնում են մարսողությունը: Դրանում կա նաև «բետաին» կոչվող նյութը, որը լյարդին օգնում է ազատվել տոքսիններից: Ճակնդեղը նպաստում է նաև օրգանիզմի երիտասարդացմանը:
Սխտոր

Սխտորի միայն մեկ շերտի մեջ պարունակվում է ավելի քան 400 օգտակար կոմպոնենտ: Դրանք մաքրում են անոթները, նվազեցնում արյան մեջ խոլեստերինի քանակը, վերացնում ուղեղի քաղցկեղի պատճառը, դիֆթերիայի և տուբերկուլյոզի բացիլները:
Սոխ
Այն պարունակում է նյութեր, որոնք րոպեների ընթացքում սպանում են բակտերիաների և սնկերի մեծ մասը: Սոխն օգնում է նաև մարսողության լավացմանը, օգտակար նյութերի յուրացմանը:
Խնձոր
Խնձորը ստաբիլացնում է ողջ մարսողական համակարգի գործունեությունը: Դրանք լավացնում են ախորժակը, սպանում են A գրիպի վիրուսի հարուցիչներին:
Ավոկադո

Այն ունի մի շարք օգտակար հատկություններ: Այն օրգանիզմում ստաբիլացնում է խոլեստերինի քանակը, օգնում մարսողությանը:
Լոռամիրգ (клюква)

Այն կարելի է համարել բնական ամենաուժեղ հակաբիոտիկներից և հակավիրուսային միջոցներից մեկը: Այն մաքրում է տրոմբները, անոթները, օգնում է պայքարել քաղցկեղի բջիջների դեմ:
Պատրաստեց՝ 168.am-ը

