Բաժիններ՝

Քննարկվել են հայ-ռումինական տնտեսական կապերի սերտացման հեռանկարները

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռումինիայի էկոնոմիկայի հայազգի նախարար Վարուժան Ոսկանյանի գլխավորած պատվիրակությանը, ով Հայաստան է ժամանել` հուլիսի 9-ին Երևանում անցկացվող հայ-ռումինական միջկառավարական հանձնաժողովի չորրորդ նիստին մասնակցելու նպատակով:
ՀՀ կառավարության անունից ողջունելով հյուրին` Տիգրան Սարգսյանը նշել է. «Մենք մեծ կարևորություն ենք տալիս Ռումինիայի հետ կապերի ամրապնդմանը: Գոյություն ունի հարաբերություններն ընդլայնելու մեծ ներուժ, և միջկառավարական հանձնաժողովը պետք է այնպիսի օրակարգ ձևավորի և այնպիսի միջոցառումներ պլանավորի, որոնք թույլ կտան խորացնել մեր հարաբերությունները: Վստահ եմ, որ Ձեր այցելությունը նոր թափ կհաղորդի մեր կապերի ամրապնդմանը»:
Վարուժան Ոսկանյանն ընդգծել է, որ երկու երկրների միջև ավանդաբար ձևավորված քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը հիմքեր է ստեղծում տնտեսական գործակցության զարգացման համար: Այդ առումով կարևորվել է հայ-ռումինական գործարար համաժողովի անցկացումը, որին մասնակցելու համար Հայաստան է ժամանել ռումինացի գործարարների պատվիրակություն: Ռումինիայի էկոնոմիկայի նախարարի տեղեկացմամբ` արդեն ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր Հայ-ռումինական առևտրաարդյունաբերական ասոցիացիայի և Ռումինիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի միջև: Երկուստեք ընդգծվել է, որ դա հնարավորություն կտա ռումինացի գործարարներին ծանոթանալ Հայաստանի ներդրումային միջավայրին, ինչպես նաև կնպաստի զբոսաշրջության զարգացմանը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև օդային ուղիղ չվերթների կազմակերպման, զբոսաշրջության զարգացման և տնտեսական կապերի աշխուժացման նոր ուղղությունների վերաբերյալ:
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը վերահաստատել է Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտայի՝ Հայաստան այցելելու հրավերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031