Կոտայքի մարզի Կամարիս գյուղում վարորդը РАФ-ով բախվել է ընկույզի ծառին. կան վիրավորներ
Այսօր՝ հուլիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում РАФ 22 03 մակնիշի 24 ՕՏ 371 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Կամարիս գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել սեփական տան հարևանությամբ գտնվող ընկույզի ծառին։ Ինչպես վթարի վայրից shamshyan.com-ին հայտնել է է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդին ու ուղևորին գյուղացիների ուժերով տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Մանրամասները՝ shamshyan.com-ում