 
                        Վարչապետը՝ նախարարներին. Եկել է պատասխան տալու ժամանակը
 
                                    «Եկել է պատասխան տալու ժամանակը»,- այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Ըստ նրա՝ կառավարությունում նախագահ Սերժ Սարգսյանի անցկացրած խորրդակցությունից հետո ֆինանսների նախարարությունն ուսումնասիրել է, թե ինչպիսին է վիճակն այսօր:
«Այսուհետ մենք լինելու ենք չափազանց խիստ բացթողումների նկատմամբ»,- ասաց Տ. Սարգսյանը՝ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին հանձնարարելով ամեն ստուգումից հետո ակտեր կազմել և ներկայացնել իրավապահ մարմիններին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        