Բաժիններ՝

ԿԳՄՍՆ հերթական դրամաշնորհը՝ Հայ Ֆեստ միջազգային տարածաշրջանային շուկայի իրականացման համար

Կրթության, գիտության և մշակույթի նախարարությունն իր հերթական դրամաշնորհն է տվել Հայ դերասանների միություն հ/կ-ին։ Այս կազմակերպությունը 2004 թվականից նախագահում է Արթուր Ղուկասյանը, և հայտարարագրերի ռեեստրում իրական շահառուն ևս նա է հանդիսանում՝ 100 տոկոս ուղղակի մասնակցությամբ։

ԿԳՄՍՆ-ի կողմից օրերս հատկացված դրամաշնորհի չափն ավելի քան 15 միլիոն դրամ է, որն, ըստ պայմանագրի, ուղղվելու է Հայ Ֆեստ միջազգային տարածաշրջանային շուկայի իրականացմանը։

«HIGH FEST միջազգային փառատոնի շրջանակում կիրականացվի HFPAM (HIGH FEST Performing Arts Market) տարածաշրջանային կատարողական արվեստների շուկան, որը կմիավորի տեղական և միջազգային մշակութային կազմակերպությունների, փառատոների, արվեստագետների և մշակութային մենեջերների ներկայացուցիչներին:

Ծրագրի շրջանակում կանցկացվեն պանելային քննարկումներ, pitching և speed dating ձևաչափով մասնագիտական հանդիպումներ՝ մշակութային ոլորտում միջազգային համագործակցությունների, մասնագիտական կապերի և նոր համատեղ նախաձեռնությունների զարգացման նպատակով: HFPAM-ը կծառայի որպես տարածաշրջանային հարթակ՝ փորձի փոխանակման, մշակութային արտադրանքի ներկայացման և միջազգային գործընկերությունների ձևավորման համար»,- ասվում է փաստաթղթում։

Կարդացեք նաև

Էլեկտրոնային գնումների համակարգից տեղեկանում ենք, որ սա պետական 7-րդ դրամաշնորհն է, որ ուղղվում է այս կառույցին՝ սկսած 2022 թվականից։

2022 թվականի մայիսին 20 միլիոն դրամ է ԿԳՄՍ նախարարությունն ուղղել Հայ Ֆեստի համար, 2023 թվականին Էկոնոմիկայի նախարարությունը 5 միլիոն է հատկացրել Երևանում և Գյումրի քաղաքում «Հայ Ֆեստ» 21-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնի «Հայ Սթրիթ» ծրագրի կազմակերպման համար և ևս 3 միլիոն՝ ԿԳՄՍՆ-ն՝ դարձյալ Հայ Ֆեստի համար, 2024 թվականին՝ 17 միլիոն դրամ, 10-ական միլիոն՝ 2025 և 2026 թվականներին և, փաստորեն, այս տարի արդեն երկրորդ անգամ՝ 15 միլիոն դրամ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31