Թուրքական F-16 կործանիչները կտեղակայվեն Էստոնիայում՝ Ռուսաստանի սահմանների մոտ

Թուրքական ռազմաօդային ուժերի «Pars» էսկադրիլիան 2026 թվականի օգոստոսից նոյեմբեր ամիսներին կտեղակայվի Էստոնիայի Էմարի ավիաբազայում։

Հինգ F-16 կործանիչից և 76 զինծառայողից բաղկացած էսկադրիլիան շուրջօրյա պատրաստվածության ռեժիմով իրականացնելու է առաքելություն, որն ընդգրկում է Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի օդային տարածքը։

Թեև ձևականորեն առաքելությունն «ուղղված չէ որևէ մեկի դեմ», այնուամենայնիվ, թուրքական Karar թերթը գրում է.

«Թեև առաքելությունը ներառելու է միջամտություն չճանաչված թռչող սարքերի դեպքում, դե-ֆակտո հիմնական ուշադրությունը կենտրոնացված է լինելու ռուսական կործանիչների, տրանսպորտային ինքնաթիռների և անօդաչու թռչող սարքերի վրա»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031