Բաժիններ՝

ԱՄՆ-ն 25%-ի չափով մաքսատուրք կսահմանի Բրազիլիայից ներմուծվող ապրանքների մեծ մասի համար. Ռուբիո

Վաշինգտոնի վարչակազմը որոշել է 25%-ի չափով մաքսատուրքեր սահմանել այն ապրանքների մեծ մասի համար, որոնք ԱՄՆ են մատակարարվում Բրազիլիայից: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Այսօր նախագահ Թրամփն առևտրային բանակցություններում ԱՄՆ ներկայացուցչին հանձնարարել է 25%-ի չափով մաքսատուրքեր սահմանել բրազիլական ներմուծման ապրանքների մեծ մասի համար», – գրել է Ռուբիոն X-ում։

Խոսելով այդ քայլի պատճառների մասին՝ Ռուբիոն պնդել է, որ Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան «և նրա կառավարությունը բարեխղճորեն չեն վարել բանակցություններ ԱՄՆ-ի հետ»։ «Նրա տնտեսական քաղաքականությունը վնասում է ամերիկացիներին և բրազիլացիներին», – կարծում է պետքարտուղարը։ Նա հայտարարել է, թե «վերջին տարվա ընթացքում Լուլա (դա Սիլվան) իր ինքնասիրությունը դասել է ավելի բարձր, քան գործարքի կնքումը հանուն բրազիլացի ժողովրդի բարեկեցության, և այդ մաքսատուրքերը դրա վճարն են»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031