Բաժիններ՝

Գերմանիայում վերջին ամիսների շոգերի հետևանքով մահացել է մոտ 5120 մարդ

Գերմանիայում այս տարվա ապրիլի կեսերից մինչև հունիսի վերջ շոգերի հետևանքով մահացել է մոտ 5120 մարդ։ Այս մասին հայտնել է Ռոբերտ Կոխի ինստիտուտը։

Նշվում է, որ մահացության ցուցանիշը կտրուկ աճել է այն ժամանակ, երբ շաբաթական միջին ջերմաստիճանը գերազանցել է Ցելսիուսի 20 աստիճանը։

Երկրի հեռահար զոնդավորման և քարտեզագրման եվրոպական ծառայության՝ Copernicus-ի տվյալներով՝ Արևմտյան Եվրոպայում հունիսյան ջերմաստիճանը հասել է պատմական առավելագույնի՝ 20,74 աստիճանի ըստ Ցելսիուսի սանդղակի՝ գերազանցելով մեկ տարի առաջ սահմանված ռեկորդը։

Սա ավելի քան երեք աստիճանով բարձր է 1991-2020 թվականների հունիս ամսվա միջին ցուցանիշից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031