Կինոն նոր է սկսվում. ձեր ցավը տանեմ, տեր կանգնեք ձեր ձայներին, մանդատները վերցրեք ու շատ արագ վայր դրեք. Ռուբեն Մխիթարյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Գյումրիի ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար, հանրային գործիչ, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- Իշխանությունը նպատակ էր դրել վերարտադրվելու, դրա համար գերտերություններից ստացել էր բոլոր հնարավոր «դաբրոները»՝ ընդդիմության դեմ բռնաճնշումներ կիրառելու և ընտրություններ կեղծելու համար, և արեց: Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը ձայնի ջեբկիրություն են արել: 30 տարում շատ ընտրություններ ենք տեսել, օրինակ՝ 1996թ.-ինը, բայց մենք չենք տեսել, որ գիշերը դադարեցվի ձայների հաշվարկը, ասվի՝ առավոտյան է լինելու, իսկ առավոտյան էլ ներկայացվեն ակնհայտ տարբերվող թվեր… Եթե այն, ինչ այս ընտրություններում արել է ՔՊ-ն, դրա 10%-ն անեին նախկինում, մենք կտեսնեինք ըմբոստ քաղհասարակություն, եվրոպական դեսպանների հայտարարություններ ու Եվրախորհրդի զեկույցներ…
- Գիշերը՝ ժամը 2-ին տված Նիկոլ Փաշինյանի մամլո ասուլիսի ժամանակ ՔՊ-ականների դեմքերը վկայում էին, որ դրանից առաջ ներսում գոռգոռոցներ են եղել: Նիկոլը ասուլիս տվեց առավոտյան նախապատրաստվող կեղծիքների էմոցիոնալ ֆոնն ապահովելու համար:
- ԱԺ նախկին՝ 2021թ. ընտրությունների ժամանակ անվավեր քվեաթերթիկների թիվը մոտ 4000 է եղել, իսկ հիմա՝ մոտ 17 000: Այսինքն՝ այս խայտառակ թվով Նիկոլն ուզում է ասել՝ մեր ժողովրդից այդքան մարդ չգիտի քվեարկելու ձևը…
- Տեսանյութեր կան, թե ինչպես Մեղրիում դռները չեն փակվում, բակում հավաքված զինվորները մտնում են ու ժամեր շարունակ քվեարկում: Ակնհայտ է, որ բանակում զինվորները, գտնվելով կոնկրետ ճնշման տակ, քվեարկել են Նիկոլ Փաշինյանի օգտին:
- Քվեարկության մտնելիս, եղել է դեպք անձամբ իմ հարազատի հետ, երբ քվեաթերթիկներ տվողը ճանաչել է, որ տվյալ ընտրողը ընդդիմադիր է, երկու հատ կամ 17 համարի քվեաթերթիկ են տվել, կամ այլ… Հնարավոր բոլոր կեղծիքները կատարվել են այս ընտրությունները ոչ լեգիտիմ համարելու համար:

- Ընդդիմությունն այս անգամ 100 000-ով ավելի շատ ձայն է հավաքել, քան 2021թ.-ին, իսկ Նիկոլը 5 տարում 40 000 ձայն է ավել հավաքել:
- Նիկոլին պետք էր 64 մանդատ, որպեսզի ձայների 3/5-ը հավաքի ու կարողանա կարևոր պաշտոնների նշանակումներ անել: ԵԹԵ «Բարգավաճ Հայաստանը» (ԲՀԿ) անցներ, նա չէր ստանում այդքան մանդատ, այլ ստանում էր ընդամենը 61 մանդատ: 64 մանդատի դեպքում կարող է ընդունել սահմանադրական օրենքներ: Սահմանադրական մեծամասնության համար նրան պետք է ևս 6-ը:
Նշենք, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ն անհրաժեշտ է սահմանադրական օրենքների ընդունման համար, այդ թվում՝ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի, Ընտրական օրենսգրքի, Դատական օրենսգրքի, Սահմանադրական դատարանի մասին օրենքի, Հանրաքվեի մասին, Կուսակցությունների մասին և Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքների ընդունման/փոփոխության համար:
Առանց 3/5-ի Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն չի կարող ընտրել կամ պաշտոնանկ անել Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի դատավորների, Բարձրագույն դատական խորհրդի անդամների։
Առանց 3/5-ի ՔՊ-ն չի կարող ընտրել կամ պաշտոնանկ անել նաև Գլխավոր դատախազին, Մարդու իրավունքների պաշտպանին։
Չի կարող ընտրել կամ պաշտոնանկ անել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամներին, Հաշվեքննիչ պալատի անդամներին, Կենտրոնական բանկի նախագահին։
Ավելին, եթե ՔՊ-ն ունենա ձայների 3/5-ը, դա բավարար չէ Սահմանադրության փոփոխություններ կատարելու կամ Սահմանադրության հիմնարար հոդվածները հանրաքվեի դնելու համար:
Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը չեն կարող նաև հանրաքվեի միջոցով փոխել ՀՀ Սահմանադրությունը կամ նոր Սահմանադրություն ընդունել, նախաբանը փոփոխել և վերացնել Անկախության հռչակագրին հղումը: Առանց խորհրդարանական ձայների 2/3-ի՝ իշխող ուժը՝ ՔՊ-ն, չի կարող հանրաքվեի դնել Սահմանադրության հիմնարար հոդվածների փոփոխությունները, որը վերաբերում է նաև Սահմանադրության նախաբանին։

- Ընդդիմությունը պետք է գնա իր մանդատների հետևից, մտնի Ազգային ժողով ու հրաժարվի մանդատներից, այլապես Նիկոլի գլխավոր դատախազը հերթով գնալու է նրանց հետևից: Նիկոլը զբաղվել է ձայնի ջեբկիրությամբ՝ լուծելու իր նվազագույն խնդիրը:
- Նիկոլն ասել էր՝ 700.000 ձայն եմ տանելու, ու էդքան էլ տարավ: Այդ թիվը, ֆիքսեք, նա պատահական չէր հայտարարել: Գյումրիի ընտրություններից առաջ էլ նա հայտարարել էր, որ 17.000 ձայն է տանելու: Իրենց խաղաքարտերը և Գյումրիում, և այս ընտրություններում խառնեց մարդկանց մեծ մասնակցությունը: Եթե 1.200.000 մարդ մասնակցեր, ինքը ստանում էր կայուն մեծամասնություն: Այո՛, մենք ունենք իրավապահ մարմիններ, ովքեր Նիկոլին հատ-հատ զեկուցում են՝ որտեղ են իրենց ընտրողները, ու նրանք գնում, գտնում են այդ մարդկանց…
- Ընդդիմադիր առաջնորդներ, մի՛ կրկնեք 2021-ի սխալը: Կապի դուրս եկեք ձեր ընտրողների հետ, բոլորդ տե՛ր եղեք մանդատներին, վերցրե՛ք դրանք ու վայր դրեք:
- Ակնհայտ է, որ Հայաստանում, եթե հանում ես վարչական ռեսուրսը, Նիկոլ Փաշինյանը գտնվում է ամենաթույլ սատարման մակարդակում:
- Հարգելի՛ Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան, ձեզ նստեցնելու են: Իսկ որ դուք նստեցիք, ձեր թիմերից մարդիկ են տանելու, հենց մտաք Ազգային ժողով: Դուք նրան հնարավորություն եք տալիս, որ նա մարդագողությամբ զբաղվի: Ու այնպես չէ, որ ձեր ցուցակներում բոլորն անխոցելի են ու ձիգ: 10 օր հետո ձեր թիմերում ապատիկ տրամադրություններ են լինելու: Այդ մարդիկ կորչելու են, հնարավոր է՝ էլ չգտնեք նրանց… Կինոն նոր է սկսվում: Էսքան այլանդակությունների մեջ դուք կարողացել եք այդքան ձայներ ստանալ ու տեր լինել ձեր ձայներին, հիմա հերթն է մնացածն անելու:
- Եթե այսպես մնաց, 5 տարի հետո Նիկոլի դոշին խփած քարտեզն այնքան է կրճատվելու, որ դառնա գլխարկի բրոշկա:

- Եթե սոսկ քաղբանտարկյալներին պերեդաչի փոխանցելու համար են մանդատ ուզում, ես խոստանում եմ, ամեն ինչ կվերցնեմ ինձ վրա, կալանավայրերում մարդիկ ապահով կլինեն, սոված չեն մնա: Բայց ես տեսել եմ վերջին 5 տարիների մեր խորհրդարանի ընդդիմադիրների գործունեությունը: Հարգելի ընդդիմություն, մի՛ խլեք մեզնից հետագա 5 տարիները:
- Ընդդիմադիր ուժերին, այդ թվում՝ նաև Արման Թաթոյանին, Հայկ Մարությանին հաջողվել է գեներացնել ձայների լուրջ քանակ: Ակնհայտ է, որ ընդդիմության առաջատարը Սամվել Կարապետյանն է: Դուք մեծ գործ եք արել, ձեր ցավը տանեմ, տեր կանգնեք ձեր ձայներին:
Մանրամասները՝ տեսանյութում:

