Թուրքիան մեղվաբուծությամբ աշխարհում 3-րդն է

Թուրքայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլըն ելույթ է ունեցել մայիսի 20-ին մեղուների համաշխարհային օրվա կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նախարարը կարևորել է մեղուների և այլ փոշոտողների նշանակությունը էկոհամակարգերի, կենսաբազմազանության և սննդային անվտանգության համար։

Ըստ նախարարի՝ Թուրքիայում կա մեղրի 39 տեսակ ու մեղվաբուծության ներուժով Թուրքիան աշխարհի մասշտաբով լավագույն եռյակում է, իսկ եվրոպական երկրների շարքում զբաղեցնում է առաջին տեղը։

Մեղվաբուծության ծավալներով աշխարհում

1-ին տեղում Չինաստանն է,
2-րդ տեղում Իրանն է,
3–րդ տեղումԹուրքիան է,
4-րդ տեղումՀնդկաստանն է։

2025-ի տվյալների համաձայն՝ Թուրքիայում կա 96.646 մեղվաբուծական ձեռնարկություն և 8 մլն 817.155 մեղվաընտանիք, իսկ մեղրի արտադրությունը տարեկան կազմել է 97.253 տոննա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031