Աշխարհի 10 ամենաանհեթեթ արգելքները մահանալու, համբուրվելու, գիրանալու և այլնի համար
Ամերիկյան «Forbes» ամսագիրը կազմել է աշխարհի 10 ամենաանհեթեթ արգելքների ցանկը:
1. 2009-ից անգլիական Ուորինգթոն քաղաքի կայարանում արգելվեց համբուրվելը: Կայարանի ղեկավարությունը որոշել էր, որ սիրահարների համբուրվելը կարող է խանգարել շրջապատող անձանց: Համբույրների համար առանձնացվել էին առանձին տարածքներ: Նման արգելք մտցվեց նաև Դուբայում, իսկ Մալազիայում արգելված վայրերում համբուրվելու համար 75 դոլար արժողությամբ տուգանք է նախատեսված:
2. Դեռ 1313-ից Մեծ Բրիտանիայում մտցվեց պառլամենտում մահանալու արգելքը: Անգլիական օրենքների համաձայն՝ պառլամենտի շենքը պատկանում է բրիտանական թագավորությանը, և այնտեղ մահացած յուրաքանչյուր անձ պետության հաշվին հողին հանձնվելու իրավունք ունի:
3. Բելգիայի որոշ բնակավայրերում արգելված է ձնագնդեր նետել իրար վրա: Օրենքը խախտողների համար բավական մեծ տույժեր են նախատեսված:
4. 1992-ից Սինգապուրում արգելվեց մաստակի ներմուծումն ու վաճառքը: Արգելքի մտցման հիմնական պատճառն այն էր, որ մաստակները հաճախ խանգարում էին մետրոյի աշխատանքին. դրանք մնում էին մետրոյի դռների արանքում և երկարաձգումներ էին առաջացնում:
5. 2011-ին Նոր Զելանդիայում հրապարակվեց 102 արտասովոր անուններ պարունակող ցանկը: Այդ անուններով արգելված էր անվանակոչել նորածիններին: Ցանկում ընդգրկված անուններից էին Հիտլեր, Լյուցիֆեր, Մեսիա, ինչպես նաև այն անունները, որոնք մեկ տառից էին բաղկացած:
6. 1985-ին Կանադայում արգելվեց վճարել ամենափոքր դրամով՝ 1 ցենտով: Կանադայի իշխանությունները դադարեցրին այս գումարի հատումն այն պատճառով, որ այն հատելն ավելի թանկ արժեր, քան նրա արժեքը:
7. Պարսիկ ծնողներն այլևս չեն կարող իրենց երեխաներին Barbie տիկնիկներ նվիրել: Մեղքն այս տիկնիկներն արտադրող Mattel ընկերությանն է: Դեռ 1996-ից այս տիկնիկները իրանական ավանդույթներին չհամապատասխանող ճանաչվեցին, իսկ 2012-ից արդեն հնարավոր չէր դրանք գնել Իրանի խանութներում:
8. Նորվեգիայի Լոնգիյր քաղաքում արգելված է մահանալը: Արգելքի պատճառն այն է, որ մշտական սառցակալման պայմաններում մարդկանց այստեղ չեն հուղարկավորում:
9. Բժիշկները 21-րդ դարի ամենամեծ պրոբլեմներից են համարում ճարպակալումը: ճարպակալման բարձր մակարդակ ունեցող երկրներից մեկն էլ Ճապոնիան է: 2008-ին Ճապոնիայում ուժի մեջ մտավ նոր օրենք, համաձայն որի՝ բոլոր ընկերություններն իրենց 40-74 տարեկան աշխատակիցների գոտկատեղերը պարտավոր են չափել յուրաքանչյուր տարի: Կանաց համար մաքսիմալ թույլատրելի սահմանը 90 սմ-ն է, տղամարդկանց համար՝ 85-ը:
10. Նյու Ջերսիի Ֆորտ-Լի քաղաքում արգելված է քայլելիս բջջային հեռախոսով հաղորդագրություններ գրել: Մի քանի ամսվա ընթացքում քաղաքում մի քանի մարդ մահացավ ավտովթարի արդյունքում. Ոստիկանությունը ենթադրում էր, որ այս բոլոր դեպքերի պատճառը քայլելիս հաղորդագրություն գրելն է եղել: