Դոլարը շարունակում է թանկանալ
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հունիսի 14-ին, ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 414.5 դրամ։ Երեկվա համեմատ ամերիկյան արժույթը թանկացել է 0.36%-ով կամ շուրջ 1.5 դրամով։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 3 միլիոն 500 հազար դոլար։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի փոխարժեքը նույնպես նվազել է. առքի գինը միջինում կազմում է 412-413 դրամ, վաճառքինը՝ 415-416 դրամ: