Իսրայելը «կանխարգելիչ hարձակում» է սկսել Իրանի վրա (թարմացվում է)

Իսրայելը կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին, հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը, փոխանցում է Channel 12-ը, փոխանցում է rbc.ru-ն։

Թեհրանում երեք պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է տեղական Fars գործակալությունը:

Իրանական Tasnim գործակալությունը հաստատում է Թեհրանում տեղի ունեցած պայթյունները և հայտնում Իսրայելի կողմից հարձակման մասին։

10:52

Պայթյուններ են հնչել Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանում։

10:54

Ըստ իրանական ԶԼՄ-ների՝ թիրախում է եղել Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։ Սակայն Reuters-ի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ Խամենեին Թեհրանում չէ. նա տեղափոխվել է անվտանգ վայր։

10:57

ISNA-ն հաղորդում է, որ Թեհրանի արևելքում ևս մեկ պայթյուն է որոտացել։

11:02

Իրանը ևս փակել է օդային տարածքը

11:06

Իսրայելի հարձակումները իրականացվում են Դամասկոսի երկնքից։ Տեղեկացված աղբյուրը ISNA-ի հետ զրույցում, անդրադառնալով այս հարձակումների ծավալներին, հայտարարել է՝ նախնական հարձակումների ինտենսիվությունն ու մասշտաբները, հատկապես որոշ զգայուն կետերում, հանգեցրել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մեծ թվով աշխատակիցների զոհվելուն և վիրավորվելուն, որոնցից շատերը ծառայել են կարևոր օպերատիվ և մասնագիտացված պաշտոններում։

11:08

Աբբաս Ջուման գրում է, որ ԶԼՄ-ները, հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնում են՝ գործողությունը ծրագրվել է մի քանի ամիս առաջ, իսկ դրա իրականացման թույլտվությունը տրվել է մի քանի շաբաթ առաջ։ «Եթե սա համապատասխանում է իրականությանը, ապա բանակցությունները կարող էին պարզապես ուշադրությունը շեղելու միջոց լինել»,-նշում է նա։

Ըստ Ջումայի՝ Թեհրանում հաստատված թիրախներն են՝ Իրանի հետախուզության նախարարությունը, Իրանի պաշտպանության նախարարությունը, Գերագույն առաջնորդի գրասենյակը և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը։

Дым на месте удара по Тегерану

11:09

Պայթյունի ձայներ են լսվել նաև Սպահանում, Ղոմում, Լորեստանում, Քերմանշահում, Քարաջում և Թավրիզում․ գրում են իրանական լրատվամիջոցները։

11:10

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հրաժարվել է մեկնաբանել Իրանի դեմ ռազմական գործողությանը ամերիկյան ուժերի հնարավոր ներգրավվածությունը։

11:11

Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացվող հատուկ ռազմական գործողությունը, ըստ տեղեկությունների, կոչվում է «Հուդայի վահան»։

11:16

Իսրայելական լրատվամիջոցները հղում անելով անվտանգության համակարգի անանուն պաշտոնյայի նշում են, թե Իսրայելը պատրաստվել է քառօրյա ինտենսիվ համատեղ հարվածների: Նա նշել է, թե՝ Թեհրանը այլեւս չի ունենա այն տեսքը, ինչ նախկինում, ըստ ամենայնի նկատի ունենալով, որ հասցվելու են մասշտաբային ավերիչ հարվածներ:

11:17

Flightradar-ի տվյալներով՝ Emirates, Flydubai և Air Arabia ընկերությունների ինքնաթիռները սկսել են լքել Իրանի օդային տարածքը։

11:18

Люди бегут в укрытие после израильского удара по Тегерану

11:19

Իրաքը փակել է իր օդային տարածքը՝ Իսրայելի կողմից Իրանի վրա հասցված հարվածների ֆոնին, հաղորդում է INA լրատվական գործակալությունը՝ հղում անելով երկրի տրանսպորտի նախարարությանը։

11:20

ԱՄՆ-ն կարծում է, որ Իրանի վրա նոր հարձակումը կլինի ավելի լայնածավալ, քան 2025 թվականի հունիսին իրանական միջուկային օբյեկտներին հասցված հարվածները, հաղորդում է NYT-ը։

11:21

Իսրայելի հիվանդանոցները անցնում են պատրաստվածության ամենաբարձր մակարդակի, դրանք տեղափոխում են պաշտպանված տարածքներ, հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը։

11:22

ԱՄՆ-ն հարվածներ է հասցնում իրանական թիրախներին օդից և ծովից, հաղորդում է Reuters-ը։

11:23

11:24

Իրանը պատրաստվում է պատասխան միջոցառումների Թեհրանի վրա հարվածներից հետո: Այս մասին, ինչպես հաղորդում է Reuters-ը, հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզը:

11:31

Իրավիճակը Թեհրանում

Обстановка в Тегеране после израильского удара

11:31

Թել Ավիվը թիրախավորել է Իրանի ղեկավարության բոլոր անդամներին:

11:32

Իրանի արևմուտքում գտնվող Իլամ քաղաքում պայթյուն է որոտացել։

11:33

Թրամփը հայտարարել է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողության մեկնարկի մասին:

11:36

Ըստ Tasnim գործակալության՝ 7 հրթիռ է արձակվել Իրանի նախագահական պալատի և Գերագույն առաջնորդ Խամենեի համալիրի մոտակայքում։

11:47

Իրանի նախագահ Փեզեշքիանը չի տուժել հարվածներից, հաղորդում է Mehr-ը։

11:48

Օդային տարածքը Մերձավոր Արևելքում այս պահին:

Скрин сервиса Flightradar24

12:01

Սա ձեր միակ հնարավորությունն է, ասել է Թրամփը՝ դիմելով իրանցիներին

«Երբ մենք ավարտենք, վերցրեք կառավարությունը, այն ձերն է լինելու: Սա, հավանաբար, կլինի ձեր միակ հնարավորությունը մի քանի սերունդների համար»,-ասել է Թրամփը։

12:14

Իսրայելի բանակը հայտնել է, որ արձանագրել է Իրանի տարածքից հրթիռների արձակում։

Հաղորդվում է, որ Իսրայելի ուղղությամբ արձակվել է իրանական բալիստիկ հրթիռների առաջին ալիքը։ Արձակվել է 30 հրթիռ։

12:34

Իրանական ISNA-ն հաղորդում է, որ Թեհրանի կառավարական թաղամասը ենթարկվել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հարձակման

12:36

Իրանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Իրանը հրթիռային հարձակման նոր ալիք է սկսել Իսրայելի ուղղությամբ։

12:40

Իրավիճակը Թեհրանում

Дым на месте израильского удара по Тегерану

12:47

Թեհրանի կենտրոնում հրթիռային հարվածի հետևանքով մի քանի բնակարաններ են ավերվել։

12:48

Իրավիճակը Հայֆայում, Իսրայել

Полицейский перекрывает доступ к пляжу после сирены воздушной тревоги в Хайфе, северный Израиль

12:49

Իրանի ՆԳՆ-ն Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները որակել է որպես ագրեսիա։

12:56

ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո Իրանի համար կարմիր գծեր չկան, հաղորդում է Al Jazeera-ն։

13:02

Բահրեյնում պայթյուններ են որոտացել

Տեղեկություններ են ստացվում ԱՄԷ-ում գտնվող Ալ-Դհաֆրա ամերիկյան ռազմաբազայում պայթյունների մասին։

13:03

Իրավիճակը Թեհրանում:

Дым на месте израильского удара по Тегерану

13:14

Մերձավորարևելյան աղբյուրները գրում են, որ պայթյուններ են նաև Քուվեյթում գտնվող ամերիկյան ռազմաբազայում։

13:15

Իրանի վրա ԱՄՆ-Իսրայել հարձակումից անցել է ընդամենը մի քանի ժամ, բայց արդեն հարվածներ կան հարակից այլ պետություններում.

📍Եմեն
📍Բահրեյն
📍Իսրայել
📍Արաբական Միացյալ Էմիրություններ
📍Քուվեյթ
📍Կատար

Ցանկը կմեծանա, ցավոք, գրել է պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը:

13:24

Աբու Դաբիում պայթյուններ են որոտացել

ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում պայթյուններ են լսվել, ՌԻԱ Նովոստիին պատմել են ականատեսները։

13:45

Դուբայում պայթյուն է որոտացել

Ականատեսը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ Դուբայում պայթյունի ձայն է լսվել։ «Ձայնը մեկուսացված էր և բավականին երկարատև»,- ասել է գործակալության աղբյուրը։

13:52

Իրանից ի վերջո պաշտոնական հայտարարություններով հանդես եկան ԱԳՆ-ն, ազգային անվտանգության գերագույն խորհուրդը։

ԱԳՆ-ն ասում է․ «Չնայած մենք տեղյակ էինք նոր ռազմական ագրեսիա իրականացնելու նրանց մտադրությունների մասին, մենք կրկին բանակցությունների մեջ մտանք՝ ապացուցելու իրանցի ժողովրդի իրավացիությունը և ցույց տալու ագրեսիայի ցանկացած պատրվակի անօրինականությունը։ Այժմ Իրանի ժողովուրդը հպարտ է, որ արել է ամեն ինչ պատերազմը կանխելու համար։ Այժմ հայրենիքի պաշտպանության և թշնամու ռազմական ոտնձգությանը դիմակայելու ժամանակն է»։

14:18

Իրանը փորձել է միջամտել 2020-2024թթ. ընտրություններին՝ կանգնեցնելու ինձ, և այժմ առերեսվում է ԱՄՆ-ի հետ վերսկսված պատերազմին, ասել է Դոնալդ Թրամփը:

14:19

Թեհրանի բնակիչները զանգվածաբար լքում են քաղաքը, գրում են ԶԼՄ-ներ:

14:21

Պայթյուններ են եղել Թեհրանի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցուն հարող տարածքներում։

14:29

Իրանի իշխանությունները դադարեցրել են ուսումնական հաստատությունների գործունեությունը։

14:36

Մի քանի րոպե առաջ պայթյուն է տեղի ունեցել Հորդանանի «Մուաֆաք աս-Սալթի» ավիաբազայում․ հաղորդում են իրանական լրատվամիջոցները։

Այդ ավիաբազան Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի կարևորագույն ռազմական օբյեկտներից մեկն է, որը վերջին շաբաթներին ծառայել է որպես ամերիկյան լոգիստիկայի կենտրոն։

14:37

Air India-ն դադարեցրել է բոլոր տեսակի չվերթները դեպի Մերձավոր Արևելք․ Al Jazeera

14:39

Իրանական հրթիռների նոր խմբաքանալ է արձակվել Իսրայելի վրա

«Այս պահին Իսրայելի ռազմաօդային ուժերը գործողություններ են իրականացնում սպառնալիքը վերացնելու համար», – հայտարարել է իսրայելական բանակը։

14:40

Ամերիկացի զինվորականների շրջանում զոհեր չեն եղել, գրում է Axios-ը։

14:41

Հայֆայում արկի պայթյուն է տեղի ունեցել։

Взрыв снаряда в Хайфе

14:42

Թել Ավիվում գործում են հակաօդային պաշտպանության համակարգեր։

14:43

Reuters-ի փոխանցմամբ՝ հարված է հասցվել Իրաքյան Քրդստանում գտնվող ամերիկյան ռազմաբազային։

14:59

Իրանի հարավային Հորմոզգան նահանգի դպրոցի տասնյակ աշակերտներ մնացել են փլատակների տակ՝ Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով։

15:00

CNN-ը հայտնում է, որ Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածների թիրախում են եղել Խամենեի, Փեզեշքիանը և Գլխավոր շտաբի պետը։

15:15

Ինչպես նախորդ տարի հունիսին, այնպես էլ հիմա թիրախավորվում են Իրանի ռազմական ու քաղաքական բարձրաստիճան պաշտոնյաներ։ Առայժմ հայտնի չէ, թե ում դեմ մահափորձն է հաջողվել, բայց կան հերքումներ, թե ովքեր են «ողջ-առողջ»։

Հերքվածների թվում են՝ գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, նախագահ Մասուդ Փեզեշքիանը, դատական իշխանության ղեկավար Ղոլամհոսեյն Էժեին, բանակի հրամանատար Ամիր Հաթամին։

Որպես թիրախավորվածներ՝ շրջանառվում են նաև ԻՀՊԿ հրամանատար Մոհամմադ Փաքփուրի, ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի, պաշտպանության խորհուրդի քարտուղար Ալի Շամխանիի անունները։ Նրանց մասով հերքումներ ու հաստատումներ չկան։

15:20

Իրանի ազգային անվտանգության խորհուրդը կոչ է արել քաղաքացիներին լքել մայրաքաղաք Թեհրանը

«Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ պետք է տեղափոխվեք այլ վայրեր և քաղաքներ», – ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։

15:25

Այաթոլլահ Ալի Խամենեիի Թեհրանում գտնվող համալիրի արբանյակային պատկերը։ Կան մի քանի ավերված շենքեր։

Չնայած Խամենեիի ներկայիս գտնվելու վայրը անհայտ է, համալիրը սովորաբար օգտագործվում է որպես նրա պաշտոնական նստավայր։

NYT-ի լրագրող Քրիստիան Տրիբերտ

15:26

Իրանի հարավում գտնվող տարրական դպրոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված աշակերտուհիներո թիվը հասել է 24-ի։

15:27

Պայթյուն Աբու Դաբիում

Взрыв в Абу-Даби

15:37

Մի քանի նոր պայթյուններ են տեղի ունեցել Կատարի մայրաքաղաք Դոհային։

Միևնույն ժամանակ, Բահրեյնը և Քուվեյթը հայտարարել են Իրանի հարվածներին հակահարված տալու իրենց իրավունքի մասին։

15:42

Իրանական հրթիռը հասել է Սիրիայի Էս-Սուվեյդա շրջան

15:44

Էրբիլում հրթիռակոծվել է ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունը

16:05

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը դատապարտել է Իրանի վրա հարձակումը՝ կոչ անելով զսպվածության և բանակցությունների վերսկսման։

Последствия израильского удара в Тегеране

16:09

Իսրայելական բանակը 70 000 պահեստազորայինի կզորակոչի Իրանի հետ հակամարտության պատճառով:

16:47

Իսրայելը հայտնել է Իրանի կողմից իր դեմ հրթիռային հարվածի նոր ալիքի մասին:

16:52

Եվրոպան շատ բան չի կարող անել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված, ասել է Իտալիայի արտաքին գործերի նախարարը։

17:00

Իրանը պնդում է, որ ոչնչացրել է Քաթարում գտնվող ամերիկյան ռադարը, որն օգտագործվում էր բալիստիկ հրթիռներ հայտնաբերելու համար։

17:02

Իսրայելական բանակը դեռևս գնահատում է Իրանի վրա հարձակման արդյունքները։

Последствия израильского удара в Тегеране

17:50

Եգիպտոսը կոչ է անում քաղաքական և խաղաղ լուծումների դիմել Մերձավոր Արևելքում սրվող իրավիճակի ֆոնին և կարծում է, որ ներկայիս սրացումը սպառնում է լիակատար քաոս առաջացնել տարածաշրջանում։

17:54

Իրանական Մինաբա քաղաքում աղջիկների դպրոցի ուղղությամբ հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 57 աշակերտ, ևս 60-ը վիրավորվել են, հաղորդում է իրանական IRNA-ն:

Նահանգապետ Մոհամմադ Ռադմերը հայտնել է, որ 53 աշակերտ դեռ փլատակներում են, ընթանում են փրկարարական աշխատանքներ:

Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներն Իրանին

17:56

Pars Today-ը ներկայացրել է տարածաշրջանում ամերիկյան բազաների ցանկը, որոնց հարվածներ է հասցրել Իրանը.

Իսրայելի ողջ տարածքը

Բահրեյն – Ալ-Ջաֆայր բազան ևԱՄՆ Հինգերորդ նավատորմի կենտրոնակայանը

Կատար – Ալ-Ուդեյդ ավիաբազան

Քուվեյթ – Արիֆջան ճամբարը, Ահմեդ Ալ-Ջաբեր ավիաբազան և Մուբարաք ավիաբազան

18:00

Ամերիկացի սենատորի գնահատմամբ՝ ԱՄՆ-ի հարձակումն Իրանի վրա անօրինական է և հակասահմանադրական:

18:02

Կատարի ՀՕՊ ուժերը հետ են մղել Իրանից արձակված հրթիռային չորս նոր հարձակում։

18:03

ԱՄՆ-ն ծրագրել է Իրանի վրա ընդմիջումներով ուժգնացող հարվածների շարք` ազդեցությունը գնահատելու համար, ընդ որում՝ յուրաքանչյուր հարված կտևի մեկից երկու օր, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյայի։

18:04

ԱՄԷ-ն նախապես չգիտեր Իրանի դեմ գործողության մասին, բայց սպասում էր դրան՝ հիմնվելով Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների արդյունքների վրա, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով նախագահի խորհրդականին։

18:05

Թեհրանի Պաղեստինի հրապարակում տեղի է ունենում հանրահավաք՝ Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումը դատապարտելու համար։ Այս մասին հայտնում է SNN-ը։

Мужчина держит портрет лидера Ирана Али Хаменеи во время митинга в Тегеране

18:12

«Չինաստանը խորապես անհանգստացած է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ  հարվածներով, անհրաժեշտ է հարգել Իրանի ինքնիշխանությունը, անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը»,- նշել են Չինաստանի ԱԳՆ-ում։

18:32

Գրեթե բոլոր պաշտոնյաները ողջ են և անվտանգ։ Հնարավոր է՝ կորցրել ենք 1-2 հրամանատարի, դա մեծ խնդիր չէ։

Աբբաս Արաղչի

Տեսանյութեր

Լրահոս