ԵՄ-ն Ուկրաինային 90 միլիարդ եվրո վարկ է տրամադրել

Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան հայտարարել է Ուկրաինայի համար 2026-2027 թվականների համար 90 միլիարդ եվրո վարկ տրամադրելու վերաբերյալ փաստաթղուղթ ստորագրելու մասին։

«Ես հենց նոր ստորագրեցի 90 միլիարդ եվրոյի վարկ՝ Եվրախորհրդարանի անունից Ուկրաինային աջակցելու համար», – գրել է նա X սոցիալական ցանցի իր էջում։

Ըստ նրա՝ հատկացված միջոցները կօգնեն Ուկրաինային պահպանել անհրաժեշտ հանրային ծառայությունները, ամրապնդել երկրի պաշտպանությունը, նաև ապահովել «Ուկրաինայի եվրոպական ապագան»։

Տեսանյութեր

Լրահոս