Մակրոնը խոսել է Թրամփի հետ իր հարաբերությունների մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր շփումներում հարգանք է ցուցաբերում, բայց ոչ թուլություն։ Նա մեկնաբանել է Սպիտակ տան հետ իր հարաբերությունները Süddeutsche Zeitung թերթին տված հարցազրույցում։

«Ես ամեն ինչին մոտենում եմ մասնագիտորեն։ Հետևաբար, ես միշտ հարգալից եմ, կանխատեսելի, բայց թույլ չեմ։ Ես երբեք չեմ վիրավորել Միացյալ Նահանգներին, նրա ժողովրդին կամ նրա ղեկավարությանը, երբեք։ Ես նաև չեմ ծաղրում նրանց։ Սա ռազմավարություն չէ։ Ես միշտ ասում եմ այն, ինչ մտածում եմ։ Բայց երբ խոսքը վերաբերում է բացահայտ ագրեսիային, կարծում եմ, որ մենք չպետք է նահանջենք։ Մենք մի քանի ամիս փորձում ենք օգտագործել այս ռազմավարությունը, և այն արդյունք չի տալիս»,- ասել է Ֆրանսիայի առաջնորդը։

Տեսանյութեր

Լրահոս