«Զայեդ» մրցանակ Փաշինյանին ու Ալիևին՝ Արցախի կորստից ու արցախահայության բռնի տեղահանությունից 2,5 տարի անց

Քիչ առաջ Աբու-Դաբիում Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մուհամադ բեն Զայեդ Ալ Նահյանի հովանու ներքո Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ստացան «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի ու, այսպես կոչված, խաղաղության ջանքերի համար։

Նրանցից յուրաքանչյուրն առանձին-առանձին ելույթներով հանդես եկան՝ գովերգելով խաղաղությունը, երկու ժողովուրդների ջանքերը՝ այն դեպքում, երբ ադրբեջանական ռեժիմը դեռ գերության մեջ է պահում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։

Հայտնի է, որ մրցանակի հանձնաժողովի անդամն էր Եվրոպական խորհրդի նախկին նախագահ և Բելգիայի Թագավորության նախկին վարչապետ՝ Նորին Գերազանցություն Շառլ Միշելը, ով մինչ Արցախի բռնի տեղահանությունը տևական ժամանակ զբաղվում էր Երևան ու Բաքվի միջև բանակցային գործընթացով՝ առաջ մղելով արցախահայության անվտանգության, իրավունքների անհրաժեշտության հարցը։

Եվ, փաստորեն, Արցախի բռնի տեղահանությունից երկուսուկես տարի անց, Բրյուսելի ջանքերը տապալելուց հետո Շառլ Միշելի միջնորդությամբ մրցանակ է հանձնվում Փաշինյանին ու Ալիևին։

Կարդացեք նաև

Փաստորեն Արցախի բռնի տեղահանությա՞ն համար էր որպես միջնորդ ջանքեր ներդնում Շառլ Միշելը։

Տեսանյութեր

Լրահոս