Բաժիններ՝

Նեթանյահուն հանդիպել է Ուիթքոֆի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների նախաշեմին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն փետրվարի 3-ին Երուսաղեմում հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին. բանակցությունները տեղի են ունեցել Իրանի հետ նախատեսվող շփումներից առաջ։

Այս մասին հաղորդում է The Jerusalem Post-ը։Նշվում, որ ըստ Իսրայելի վարչապետի գրասենյակի հաղորդագրության՝ Նեթանյահուն Ուիթքոֆին ասել է, որ «Իրանը բազմիցս ապացուցել է, որ իր խոստումներին չի կարելի ապավինել»։

Հանդիպման ժամանակ իսրայելական և ամերիկյան կողմերը նաև քննարկել են Գազայի հատվածում իրավիճակի կարգավորումը։ Նեթանյահուն շեշտել է, որ ՀԱՄԱՍ-ի զինաթափումը, Գազայի հատվածի ապառազմականացումը և Իսրայելի «պատերազմի նպատակների» իրագործումը պետք է տեղի ունենան նախքան անկլավի վերակառուցման մեկնարկը։ Իսրայելի վարչապետը նաև շեշտել է, որ Պաղեստինը «չպետք է որևէ կերպով ներգրավված լինի Գազայի կառավարման գործում»։

Ավելի վաղ ամերիկյան Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը, վկայակոչելով աղբյուրի, հայտնել էր, որ Վաշինգտոնի վարչակազմը համաձայնել է բանակցություններ վարել Իրանի ներկայացուցիչների հետ Օմանում: Խորհրդակցությունները նախատեսվում են փետրվարի 6-ին: Մինչ այդ հաղորդվում էր, որ բանակցությունները տեղի կունենան Ստամբուլում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս