ԿԺԴՀ-ի սպաներն Ասադի կողմից մասնակցում են հակամարտությանը. սիրիական ընդդիմություն
Սաուդյան Asharq Alawsat պարբերականի փոխանցմամբ՝ սիրիական ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են, որ Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպի շրջանում ապստամբների դեմ, կանոնավոր բանակից և «Հզբոլլահի» զինյալներից բացի, գործում է ԿԺԴՀ-ից ժամանած սպաների մի խումբ:
Մյուս աղբյուրները դեռ չեն հաստատել Սիրիական հակամարտության մեջ հյուսիսկորեացի զինվորականների մասնակցելը: Դամասկոսը պաշտոնական մեկնաբանություն չի արել այդ կապակցությամբ:
Սիրիական հակամարտության ընթացքում առաջին անգամ է հայտարարվում դրան հյուսիսկորեացի զինվորականների մասնակցության մասին, սակայն դեռ դա հաստատող փաստագրական վկայություններ չկան: