
Շվեյցարիայից դեպի ԱՄՆ արտահանումը կտրուկ նվազել է՝ Թրամփի կողմից մաքսատուրքերի սահմանումից հետո․ Bloomberg

ԱՄՆ վարչակազմի կողմից Շվեյցարիայի դեմ 39% մաքսատուրքի սահմանումը լուրջ հարված է հասցրել ԱՄՆ-ի արտահանմանը։ Այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով Շվեյցարիայի մաքսատանը։
Նրա տվյալներով՝ օգոստոսին օվկիանոսի մյուս կողմ առաքված արտադրանքի ծավալը հուլիսի համեմատ նվազել է 22%-ով։ Մասնավորապես, ժամացույցների արտահանումը նվազել է 8,8%-ով, իսկ դեղագործական արտադրանքի արտահանումը՝ 1,3%-ով։
Ընդ որում, աշխարհի խոշորագույն տնտեսությունից Շվեյցարիա ներմուծումը գրեթե անփոփոխ է մնացել։ Սա թույլ է տվել ԱՄՆ-ին Շվեյցարիայի հետ առևտրային հաշվեկշռի դեֆիցիտը կրճատել մինչև 2,06 մլրդ շվեյցարական ֆրանկ (2,6 մլրդ դոլար)՝ նախորդ ամսվա 2,93 մլրդ շվեյցարական ֆրանկից (3,71 մլրդ դոլար)։
Ինչպես ավելի վաղ էր հաղորդվում, Բեռնի իշխանությունները «շոկի մեջ» էին զարգացած երկրների շրջանում ամենաբարձր մաքսատուրքերից։ Փորձագետները նմանատիպ մաքսատուրքի ամենահավանական պատճառն անվանել են 2024 թվականին ԱՄՆ-ի հետ Շվեյցարիայի առևտրային հաշվեկշռի դրական մնացորդի կտրուկ աճը։ Անցյալ տարի այն 56%-ով աճել է 2023 թվականի համեմատ։
Ընդհանուր առմամբ, 2024 թվականին երկիրը Միացյալ Նահանգներ է արտահանել 60.9 միլիարդ դոլարի ապրանքներ, հիմնականում՝ դեղագործական արտադրանք, բժշկական սարքավորումներ, սուրճ, ժամացույցներ և ոսկի։ Արտահանման ամենամեծ մակարդակ ունեցող ապրանքը եղել է ոսկին, որի արտահանումը կազմել է 11.5 միլիարդ դոլար։
Վաշինգտոնի կողմից սահմանված ամենաբարձր մաքսատուրքերը վերաբերում են Իրաքին (35%), Սերբիային (35%), Լաոսին (40%), Մյանմային (40%), Սիրիային (41%) և Շվեյցարիային (39%)