Հայաստանն ընկնում է տոտալ շրջափակման մեջ. ո՛չ Իրանը, ո՛չ ՌԴ-ն չեն կարող մեզ զենք հասցնել. Արթուր Խաչիկյան

«Արտապատվիրակումը նշանակում է, որ մենք հրաժարվում ենք մեր տարածքի մի մասի վերահսկողությունից: Եթե սա միայն տրանսպորտային հարց լիներ, ինչո՞ւ է Ալիևն ուզում, որ մենք չվերահսկենք»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը:

Նախորդ շաբաթ Թուրքիայում ԱՄՆ դեսպանը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներն առաջարկում է 100 տարով վարձակալել Հայաստանի այն հատվածը, որն Ադրբեջանի արևելյան շրջանները կապում է Նախիջևանին, մինչ այդ էլ «Քարնեգի» հիմնադրամից էին հայտնել՝ Վաշինգտոնից Երևանին ու Բաքվին ապաշրջափակման վերաբերյալ առաջարկ են ներկայացրել: Եվ չնայած Փաշինյանի խոսնակը, իշխանական շրջանակները հերքում էին այդ լուրերը, երեկ Փաշինյանը բացատրում էր, որ արտապատվիրակելու մեջ ոչ մի վատ բան չկա:

Արթուր Խաչիկյանը նկատեց՝ եթե այդ մասնավոր ընկերությունը պայմանագիր է կնքում միայն հայկական կողմի հետ, դա դեռ այդքան էլ սարսափելի չէ, բայց եթե այդ պայմանագիրը կնքվում է Ադրբեջանի հետ, նշանակում է՝ այդ ընկերությունը պատասխան է տալիս նաև Ադրբեջանին, այսինքն՝ Ադրբեջանն էլ է վերահսկում այդ տարածքը:

«Այս մասնավոր ընկերությունը շատ շուտով կարող է գտնվել Թուրքիայի և Ադրբեջանի ձեռքում, չկասկածե՛ք, որովհետև ԱՄՆ-ը ղեկավարում է իսրայելական լոբբին, իսկ Իսրայելն Ադրբեջանի ամենամտերիմ դաշնակիցն է մեր ռեգիոնում. Իսրայելի զենքով հաղթեցին հայերին: Այսինքն՝ շատ շուտով այդ մասնավոր ընկերությունը կա՛մ կանցնի թուրք-ադրբեջանական մենեջմենթի տակ, կա՛մ կարող են ազդեցություն գործել այդ ընկերության վրա՝ կամաց-կամաց ընկնի իրենց ձեռքը: Դա լինելուց հետո Թուրքիան և Ադրբեջանն ընդմիշտ Սյունիքը կվերցնեն իրենց վերահսկողության տակ, նրանք այլևս երբեք հետ չեն քաշվի:

Կարդացեք նաև

Սա դառնում է Թուրանի պրոյեկտի ամենակարևոր հատվածը, նրանք դա կհռչակեն Թուրքիայի և Ադրբեջանի համար կենսական շահերի գոտի, և դրանից հետո, եթե մենք փորձենք անգամ ինչ-որ ձևով հետ վերցնել այդ միջանցքը, նրանք կներխուժեն Հայաստան: Սա մեզ զրկում է որևէ հնարավորությունից՝ Իրանից, Ռուսաստանից կամ ուրիշ երկրներից ռազմական օգնություն ստանալ, քանի որ ամերիկացիները թույլ չեն տա, որ այդ ռազմական օգնությունն անցնի իրենց կողմից վերահսկվող տարածքով: Այսինքն՝ մենք հիմա տոտալ շրջափակման մեջ ընկանք ռազմավարական իմաստով: Եթե նորից հարձակում լինի, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Իրանը մեզ զենք չեն կարող հասցնել»,- ասաց նա:

Արթուր Խաչիկյանը նկատեց՝ ինչպես Արցախի նշաձողն իջեցրին, հետո հանձնեցին, նույնը Սյունիքի մասով է լինելու. «Եվրոպան ստոր ձևով կաշառում է այս կառավարությանը, փող է տալիս հայրենիք հանձնելու համար, ինչը ցույց է տալիս, որ դա արվում է Եվրոպայի ճնշման տակ: Եթե մենք սկսում ենք փողով հայրենիք ծախել, միանգամից խնդրենք մեզ ասեն՝ Երևանի գինն ինչքա՞ն է: Եթե Սյունիքի համար 4 մլրդ են տալիս, Երևանի համար մի 10 միլիարդ կտան, միանգամից փողը վերցնենք, բաժանենք մեր մեջ, վիզա ստանանք, գնանք Հայաստանից: Եթե ոչ մեկին Հայաստան պետք չի, ոչ մեկին հայրենիք պետք չի…

Ղարաբաղը պետք չէր, Սյունիքը պետք չէ, մարդիկ շարունակում են ուտել-խմել ռեստորաններում, թքած ունեն՝ ինչ է կատարվում Հայաստանի հետ, միանգամից ամբողջ ՀՀ-ն ծախեք, այդ փողը վերցնենք, կիսվենք, գնանք Գլենդել, Ռոստով կամ Սոչի: 5000 էթնիկ խումբ կա աշխարհում, 193 պետություն, այսինքն՝ ամեն էթնիկ խումբ չպետք է պետություն ունենա: Որևէ ուրիշ երկրի պարտադրե՞լ են, որ նա արտապատվիրակի իր տարածքի մի մասը»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս