Երեկ 168.am-ն իր ընթերցողներին տեղեկացրել էր, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, լինելով պատվիրակության ղեկավար, հեռացել էր Սոչիում ընթացող Համաշխարհային երիտասարդության փառատոնից՝ անտեր թողնելով 250 հոգանոց հայկական պատվիրակությանը: Ընդ որում, չէր տրվել ոչ մի բացատրություն, և նույնիսկ իրենց իսկ կողմից նշանակված, պատվիրակության ղեկավարի պարտականությունները Սոչիում կատարող Հայաստանի պետական Պոլիտեխնիկական համալսարանի ուսխորհրդի նախագահ Միքայել Մարտիրոսյանն է Արթուր Մարտիրոսյանի գլխավորած ԿԳՄՍ պատվիրակության՝ Սոչիից հեռանալուց հետո նոր իմացել այդ մասին:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այն քիչ պաշտոնյաներից է, ով, տևական ժամանակ է՝ զբաղեցնում է իր պաշտոնը. ԿԳՄՍ փոխնախարար է նշանակվել 2020թ. փետրվարին ու պաշտոնավարում է մինչ այժմ:
Ցավոք, տեսնում ենք, որ Արևմուտքը, խաղալով ու «գցելով» Ուկրաինային, նոր զոհ է փնտրում և, միգուցե, այդ զոհը կարող է Հայաստանը դառնալ, որին կխաբեն, կդյութեն՝ տարածաշրջանի գլոբալ խաղաղության տեսանկյունից։
Իրանի սահմանին մեկնարկել են ադրբեջանաթուրքական հերթական համատեղ զորավարժությունները, Ադրբեջանի իշխանամետ haqqin.az պարբերականը հրապարակել է հոդված խոսուն վերնագրով՝ «Ուղերձ Թեհրանի վարչակարգին. Թուրքիայի և Ադրբեջանի բանակները պատրաստ են անցնել Արազ գետը», ռուս- ուկրաինական շարունակվող հակամարտության ֆոնին Ադրբեջանն իրեն ավելի վստահ է զգում ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական առումով. սրանք տարածաշրջանի մասին ամեն օր թարմացվող լրահոսի մի մասն […]
Հոկտեմբերի 31-ին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավիրած եռակողմ՝ Փաշինյան-Ալիև-Պուտին բանակցությունների արդյունքում հրապարակվեց հաստատված եռակողմ համաձայնեցված հայտարարության տեքստ, որտեղ «Լեռնային Ղարաբաղ» ձևակերպման փոխարեն օգտագործված է Ռուսաստանի «խաղաղապահ կոնտինգենտի տեղակայման վայր» ձևակերպումը, չկա նաև որևէ կետ, որով Ադրբեջանը կպարտավորվի դուրս հանել իր զորքը սուվերեն Հայաստանի տարածքից, շեշտադրված չէ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի անհրաժեշտությունը։
Հոկտեմբերի 30-ին Արցախի Ազգային ժողովը արտահերթ նիստով ԱԺ բոլոր խմբակցությունների կողմ քվեարկությամբ ընդունեց հայտարարություն, որով կոչ արեց Հայաստանի իշխանություններին՝ չհրաժարվել Արցախի անվտանգության երաշխավորի իր առաքելությունից։
2020թ․ նոյեմբերի 9-ի կամ 10-ի Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ համաձայնագիրը Ադրբեջանը և Ռուսաստանը ստորագրել են տեսակոնֆերանսի միջոցով, Նիկոլ Փաշինյանը, սակայն, դա արել է կադրից դուրս:
Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի օր էր: Մասնակցում էին միայն Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները, ներկա չէին ընդդիմադիր 2 խմբակցությունները։