«Անգամ այս՝ իրար հակադրվող հայտարարություններից հետո մենք վերջում տեսանք, որ Իրանի նախագահ Փեզեշքիանի մոտեցումը փոխվեց, նա հայտարարեց՝ նախընտրելի չէ, որ արտատարածաշրջանի ուժերը ներգավվեն տարածաշրջանի խնդիրների լուծման հարցում։ Կրկնում եմ՝ փոխվեց անգամ սկզբնական փուլում «Թրամփի ուղին» ողջունող Իրանի նախագահի դիրքորոշումը, ինչը նշանակում է, որ այստեղ Իրանի համար անվտանգային լուրջ խնդիր կա»,- ասաց Մելքոնյանը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ Տիգրան Աբրահամյանն է։
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանն այն կարծիքին է, որ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի բանալին տվել է այլ պետության՝ ԱՄՆ-ին, որը տարածաշրջանի հետ կապ չի ունեցել:
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը քաղաքական և պետական կառավարման ֆակուլտետի ուսանող Հովհաննես Գոջաբաշյանն է։
«Հիմա Փաշինյանը պարտավոր է ասել, իսկ ո՞րն է այն երաշխիքը, որը կստիպի ադրբեջանական կողմին կատարել ստորագրությամբ ստանձնած պարտավորությունը։ Չկա՛ երաշխիք, և պետք չէ միամտություն ցուցաբերել, թե երաշխիք կարող է լինել ԱՄՆ նախագահ Թրամփի բանավոր խոսքը. կրկնում եմ՝ չկա՛ երաշխիք»,- ասաց Ավետիք Չալաբյանը՝ ընդգծելով՝ երաշխիք կարող էր լինել Հայաստանի Զինված ուժերը, որ ունենար բավարար ռազմական պոտենցիալ՝ սեփական երկրի տարածքը պաշտպանելու համար։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանն է։
«ԱԱԾ-ն և՛ Վահագն Խաչատուրյանի, և՛ Նիկոլ Փաշինյանի հետևից պետք է գնա. նրանք արդեն կալանավորված պետք է լինեին։ Սյունիքում արած Խաչատուրյանի հայտարարությունը հակապետական հայտարարություն է, որը նաև Սահմանադրական կարգի տապալման մասին է։ Վահագն Խաչատուրյանը դարձել Ադրբեջանի դեսպանը՝ Հայաստանում»,- ասաց Սուրեն Սուրենյանցը։
ՀՀ այն ներկայացուցիչները, ովքեր ասում են, թե Հայաստանը չի քննարկել, չի քննարկում եւ չի քննարկելու, միանշանակ խոսում են այնպիսի բանաձեւերի մասին, որոնք անհամատեղելի են ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հետ։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ Հայկ Մամիջանյանն է։
«Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Վեհափառը կշարունակի մնալ կաթողիկոս` անկախ այն բանից, թե որտեղ է նստած՝ Վեհարանում, թե Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում։ Նա օծյալ և ազգընտիր Կաթողիկոս է, և Փաշինյանի կողմից նրան հեռացնել հնարավոր չի լինելու,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ շարունակելով,- Ալիևը բարձրաձայն խոսում է […]
«Ինքը եթե գնա այդ ճանապարհով, իր բոլոր ծրագրերը կխորտակի: Ժողովրդի հետ շատ եմ շփվում, մարդիկ այնպիսի բաներ են ասում, որ որոշ ժամանակ առաջ չէին էլ ուզում լսել: Ժողովրդի մոտ դժգոհությունն այս իշխանություններից շատ ավելի բարձր մակարդակի է, քան թեկուզ մեկ տարի առաջ: Ժողովուրդը կարող է չհամակրել որևէ ընդդիմադիր ուժի, բայց բավական է, որ ինքը ատում է գործող իշխանությանը, և այդ ժամանակ ի՞նչ է տեղի ունենում, այն, ինչ ամբողջ աշխարհում՝ վռնդում են բռնապետին, նոր ընտրություններ են անում»:
ԱՄՆ-ը հրապարակային հայտարարեց, որ պատրաստ է կառավարել այն տրանսպորտային ուղին, որը կկապի Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանի հետ, և Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսում փաստացի հաստատեց այդ լուրը։ Կարծում եմ, որ Սյունիքով անցնող ցանկացած երթուղու արտաքին կառավարում կարող է գործնականում սահմանափակել Հայաստանի մաքսային և սահմանային իրավասությունները՝ այն դարձնելով փաստացի «միջանցք» Ադրբեջանի համար։
«Արտապատվիրակել»՝ նշանակում է կառավարման ծառայությունները պատվիրակել մասնագիտացված կազմակերպության, պետական կառույցի կամ անհատի, և այլն,- նախ արձանագրեց տնտեսագետը, ապա, ցույց տալու համար, թե դա որքան չի համապատասխանում անվտանգային ու ռազմավարական իրողություններին, օրինակ բերեց,- Բանակի առջև խնդիր է դրված ՀՀ սահմանների պաշտպանության կազմակերպումը ու, պատկերացրեք, դա արտապատվիրակվի այլ կազմակերպության․ ասեն՝ բանակը լավ չի իրականացնում իր գործառույթները։ Այսինքն՝ մոտավորապես այսպիսի հիմարության մասին է խոսվում»։
«Ղարաբաղը պետք չէր, Սյունիքը պետք չէ, մարդիկ շարունակում են ուտել-խմել ռեստորաններում, թքած ունեն՝ ինչ է կատարվում Հայաստանի հետ, միանգամից ամբողջ ՀՀ-ն ծախեք, այդ փողը վերցնենք, կիսվենք, գնանք Գլենդել, Ռոստով կամ Սոչի: 5000 էթնիկ խումբ կա աշխարհում, 193 պետություն, այսինքն՝ ամեն էթնիկ խումբ չպետք է պետություն ունենա: Որևէ ուրիշ երկրի պարտադրե՞լ են, որ նա արտապատվիրակի իր տարածքի մի մասը»:
ՀԷՑ պետականացումից հետո ինչ-որ փուլում ընկերության կառավարման արտապատվիրակման մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո լրագրողներից մեկը նրանից հետաքրքրվեց՝ արդեն կա՞ արդյոք նախապես որոշված ընկերություն, և հնարավո՞ր է, որ թուրքական ընկերություն կամ անհատ ստանձնի այդ գործառույթը։
Նիկոլ Փաշինյանը հրավիրված ասուլիսում անդրադարձավ նաև սեփական քաղաքական հենարանի՝ ՔՊ-ի լրատվական կայքի լրագրողի հիշեցում-հարցադրմանը, թե մասնավոր ընկերությանը ճանապարհ «արտապատվիրակելու» Նիկոլ Փաշինյանի՝ դեռ 2022 թվականի առաջարկին Ադրբեջանը չի համաձայնել․ այժմ ադրբեջանական կողմն ի՞նչ մոտեցում ունի, արդյո՞ք այս գործընթացում ԱՄՆ-ը ունի միջնորդական դերակատարում՝ հաշվի առնելով տարածվող լուրերը։
Լրագրողը նախ խնդրեց ներկայացնել հայկական կողմի դիրքորոշումը ապաշրջափակման վերաբերյալ և հետաքրքրվեց՝ հայկական կողմի համար ինչի՞ արտապատվիրակումը կարող է լինել ընդունելի, ի՞նչ է ենթադրում խաղաղության պայմանագրի նախաստորագրումը:
«ՀայաՔվե» նախաձեռնության անդամ, ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր Աննա Կոստանյանը չի առաջնորդվում Հայաստանի իշխանությունների այն հերքումներով, թե՝ Սյունիքում ճանապարհի վերահսկողությունը չեն արտապատվիրակելու երրորդ կողմի:
«Թուրքական կապիտալի ներդրումներ կլինեն Սյունիքում, աշխատատեղեր բացվեն, իշխանությունը դա կծախի քաղաքացիների վրա, իսկ Թուրքիան և Ադրբեջանը փողի այդ ազդեցությունը կվերածեն Սյունիքի նկատմամբ վերահսկողության։ ՀՀ իշխանությունն անում է ամեն բան թուրքերի ներկայությունը մեր երկրում սովորական դարձնելու համար»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն «Ապրի Արմենիա» (APRI Armenia) վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող, քաղաքական վերլուծաբան Բենիամին Պողոսյանն է։