«Ղարաբաղը պետք չէր, Սյունիքը պետք չէ, մարդիկ շարունակում են ուտել-խմել ռեստորաններում, թքած ունեն՝ ինչ է կատարվում Հայաստանի հետ, միանգամից ամբողջ ՀՀ-ն ծախեք, այդ փողը վերցնենք, կիսվենք, գնանք Գլենդել, Ռոստով կամ Սոչի: 5000 էթնիկ խումբ կա աշխարհում, 193 պետություն, այսինքն՝ ամեն էթնիկ խումբ չպետք է պետություն ունենա: Որևէ ուրիշ երկրի պարտադրե՞լ են, որ նա արտապատվիրակի իր տարածքի մի մասը»:
Գլենդելի «North Central» փողոցում սպասվում է բողոքի ակցիա՝ Արցախի Հանրապետությունում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակով պայմանավորված։
Կանադահայ գործիչ, գործարար Խորեն Մարդոյանը վտանգավոր է համարում Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի կողմից Ցեղասպանության ճանաչման գործընթացին, այդ հարցում Սփյուռքի ներդրած ջանքերին առնչվող հայտարարությունները:
Egov.am կայքում հրապարակված «վարչապետի որոշումների» բաժնի հունվար և փետրվար ամիսների որոշումների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դրանցից որևէ մեկով Արայիկ Հարությունյանն ԱՄՆ չի գործուղվել, չկա նաև որոշում Հարությունյանին արձակուրդ տրամադրելու վերաբերյալ, ուստի հետաքրքիր է՝ի՞նչ նպատակով է նա մեկնել ԱՄՆ, ի՞նչ միջոցներով: