Բաժիններ՝

Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ավարտում է աշխատանքը

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հեռանում է Մոսկվայից: Այս մասին դիվանագիտական ​ներկայացուցչությունը հայտնել է իր Telegram ալիքում։

«ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ավարտում է աշխատանքը Ռուսաստանում», – ասվում է հրապարակման մեջ։Դիվանագետը հայտնել է, որ Մոսկվայում իր առաքելությունից հետո նա կթողնի դիվանագիտական ​​ծառայությունը։

ԱՄՆ Սենատը Լին Թրեյսիին Ռուսաստանում դեսպանի պաշտոնում հաստատել էր 2022 թ. վերջին՝ նախագահ Ջո Բայդենի օրոք։ Նա դարձել է ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում պատմության մեջ առաջին կինը։

Մինչ այդ Թրեյսին դեսպան էր Հայաստանում, իսկ 2014-2017 թվականներին Մոսկվայում աշխատել է որպես դիվանագիտական ​​ներկայացուցչության ղեկավարի տեղակալ։

Ըստ ավելի վաղ ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունների՝ նրան այդ պաշտոնում կարող է փոխարինել Լիբիայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Ռիչարդ Նոռլանդը։

«ՌԻԱ Նովոստի»-ն նշում է, որ նա տիրապետում է ռուսերենին և 1980-ականների վերջին աշխատել է դեսպանատանը Մոսկվայում։

Նոռլանդի հնարավոր նշանակման մասին հաղորդագրությունները հայտնվել են Ռուսաստանի և Միացյալ Նահանգների կողմից հարաբերությունների կարգավորման ջանքերի ֆոնին։ Նշվել է, որ ճգնաժամային տարածաշրջաններում նրա դիվանագիտական ​​փորձը կարող է էական դեր խաղալ երկրների փոխգործակցության նոր փուլում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս