
Արալեզ գյուղի գերեզմանատանը «Կալաշնիկովի» ինքնաձիգ է հայտնաբերվել

Մայիսի 19-ին ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել Արալեզ գյուղի գերեզմանատան տարածքում:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված վայրում հայտնաբերվել են «Կալաշնիկովի» տիպի ինքնաձիգ, 5,45 մմ տրամաչափի փամփուշտներ և փամփշտատուփ:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Կրկին հորդորում ենք կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը:
Հիշեցնենք՝ նման դեպքերում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից։