Պարտադիր չէ, որ քաղաքացին գնա ՄԻՊ-ի դուռը, որ ձայն հանեին, բայց այսօր կգնանք. Մհեր Ղարագյոզյան

«Արդեն 2 ամսից ավել է՝ սպասում ենք, որ պետք է չեղարկվեն ապօրինի վարկայի պահանջները: Գլխավոր դատախազությունից, Քննչական կոմիտեից արձագանքներ ունեցել ենք, բավարար կգնահատեի այդ քայլերը, բայց օրինակ, գլխավոր դատախազը հայտարարություններից պետք է անցնի ավելի գործուն քայլերի: Բանկերի զեղծարարության պատճառով քաղաքացին չպետք է տուժի»,-այսօր Կենտրոնական բանկի մոտ բանկային խարդախություններից տուժած քաղաքացիների ակցիայի ժամանակ ասաց  իրավապաշտպան Մհեր Ղարագյոզյանը:

Վերջինս նկատեց նաև, որ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ աշխատասենյակներում ունեցած քննարկումները մնացել են անհետևանք:

«ԿԲ-ի այս լռությունը հանցավոր գործունեություն է: Սա անգործություն է, իսկ նման դեպքերում անելիքը գլխավոր դատախազությանն է: Մեզ դուր չի գալիս նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի լռությունը: Պարտադիր չէ, որ քաղաքացին գնա իրենց դուռը, որ ձայն հանեին, բայց այսօր կգնանք»,-Մհեր Ղարագյոզյանը:

Վերջինս նկատեց՝ եթե քաղաքացին բանկ չի գնացել, չի դիմել վարկի համար, ու նրա անունով վարկ է ձևակերպվել, դա թալան է:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031