«Idram հավելվածից եմ տուժել. տեսա՝ փողերս տանում եմ, մի րոպե հետո հասել եմ բանկ, ասել են՝ դիմում գրի»,-այսօր Կենտրոնական բանկի մոտ բանկային խարդախություններից տուժած քաղաքացիների ակցիայի ժամանակ ասաց քաղաքացիներից մեկը:
«Արմավիրում մեր տուժած քաղաքացիներից մեկի դեպքով զեղծարարին բռնել են, բա ինչո՞ւ բանկը նրանից չի պահանջում գումարը, այլ քաղաքացուց»,-այսօր Կենտրոնական բանկի մոտ բանկային խարդախություններից տուժած քաղաքացիների ակցիայի ժամանակ ասաց իրավապաշտպան Մհեր Ղարագյոզյանը:
«Արդեն 2 ամսից ավել է՝ սպասում ենք, որ պետք է չեղարկվեն ապօրինի վարկայի պահանջները: Գլխավոր դատախազությունից, Քննչական կոմիտեից արձագանքներ ունեցել ենք, բավարար կգնահատեի այդ քայլերը, բայց օրինակ, գլխավոր դատախազը հայտարարություններից պետք է անցնի ավելի գործուն քայլերի: Բանկերի զեղծարարության պատճառով քաղաքացին չպետք է տուժի»,-այսօր Կենտրոնական բանկի մոտ բանկային խարդախություններից տուժած քաղաքացիների ակցիայի ժամանակ ասաց իրավապաշտպան Մհեր Ղարագյոզյանը: