«Սպասվում է փողոցային պայքար. ՀՀԿ-ն իր քայլերի մասին կտեղեկացնի». Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանն այն կարծիքն է, որ ՀՀ-ում երկու քաղաքական ուժ, որոնց արժեքները կապ չունեն եվրոպական արժեքների հետ, առավոտից երեկո խոսում են ժողովրդավարության և եվրոպական արժեքների հետ՝ Եվրադաշինքը և ՔՊ-ն:

«Բորենիների նման Արթուր Չախոյանի վրա հարձակվել՝ ծեծի են ենթարկել: Բանդիտիզմի տարրեր են ստեղծում Հայաստանում: Այդ թայֆաբազության, ոհմակապետության սկզբունքը, որ Փաշինյանը փորձում է ամրացնել, ասում են, թե համակարգային չէ, ես պնդում եմ, որ համակարգային է: Այդ բանդիտիզմի մեխանիզմը եկել է այն ժամանակահատվածից, երբ նրանք սկսեցին մարդկանց սևերի և սպիտակների բաժանելու գործընթացը, որպեսզի իրենց առանձին կլանը ստեղծեն և հռչակեն՝ ով մեր թիմից չէ՝ մեզ թշնամի է: Եվ նրանք այսօր ընկել են իրենց ծուղակի մեջ, իրենց ստեղծած համակարգի սպառողը դարձել են նաև իրենք:

Նրանք մտածում էին, որ իրականությունն իրենց շրջանցելու է, այսինքն՝ բևեռացված հատվածները երբեք չեն սոսնձվելու, բայց այսօր տեսնում ենք, որ հասարակությունը սոսնձվում է մի գաղափարի շուրջ՝ կոնսենսուս մինուս մեկ, ժողովրդական լեզվով ասած՝ բոլորս Նիկոլ Փաշինյանի դեմ սկզբունքով ժողովուրդը միասնական է դառնում: Այդ միասնականությունը բերում է նրան, որ իրենց ցանածի պտուղներն են տեսնում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ բերելով ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի մոր մասնակցությամբ միջադեպի օրինակը և միջադեպի մասնակիցներին զսպվածության կոչ անելով:

«Մեր պայքարի էությունը պետք է տարբերվի նրանց պայքարի էությունից. Մենք չենք կարող նմանվել նրանց, չենք կարող մարդկանց ծնողներին, երեխաներին և ընտանիքներին թիրախավորել և դագաղների շոուներ անել, ինչպես իրենք են մեզ հետ արել: Մենք հենց դրանով ենք տարբերվում: Պետք է թույլ չտանք, որպեսզի այդ գծերը քաղաքական առումով անցնեն: Մեզ պետք է զսպվածություն, որը պարտադիր է Հայաստանի փրկության առումով մեր միասնականությունը վերականգնելու համար»,- շեշտեց նա:

Կարդացեք նաև

Հենրիխ Դանիելյանն անդրադարձավ այն հայտարարություններին, թե իմփիչմենթի գործընթացը քողարկված գործընթաց է, որն իրականացնում է ՀՀԿ-ն՝ շեշտելով, որ ՀՀԿ-ն անգամ 2018-ին է իր դեմքով գնացել ընտրության. «Իմփիչմենթը գործիքակազմից մեկն է, մենք ընդունում ենք ի գիտություն քաղաքական բոլոր ուժերի հայտարարություններն իմփիչմենթի գործընթացի վերաբերյալ: Այս տարանջատման գործընթացն ընդդիմադիր դաշտում շատ լավ է, որ տեղի է ունեցել, որովհետև հիմա հասարակությունը կոնկրետ նայում է քաղաքական կուսակցություններին և քաղաքական լիդերներին՝ նրանց դիրքորոշմամբ: «Հայաստան» դաշինքն իր դիրքորոշումն ունի, մենք՝ մեր: Այսօր դեռ գնահատականներ չտանք, ընդունում ենք ի գիտություն կատարվելիք գործընթացը և սպասում ենք, նաև՝ աջակցության ձեռք ենք մեկնում Փաշինյանին հեռացնելու բոլոր շարժումներին»:

Նա նշեց, որ սպասվում է փողոցային պայքար. «ՀՀԿ-ն իր քայլերի մասին կտեղեկացնի: Փողոցային պայքարն ինքնանպատակ չէ, այն պետք է որպես գործիք օգտագործել նպատակին հասնելու համար: Ամեն ինչը ծրագրում և նախատեսում ենք: Տեսանելի ապագայում գործընթացներ կլինեն, այդ գործընթացներից առաջ կտեղեկացնենք հանրությանը, թե մենք ինչ ձևով ենք պատկերացնում: Թե դա կլինի փողոցային պայքար՝ համեմված արտահերթ կամ հերթական ընտրություններով, իմփիչմենթով, թե հրաժարականի պահանջով, այդ մասին կխոսենք»:

Հենրիխ Դանիելյանն անշնորհակալ գործ է համարում Փաշինյանին մեկնաբանելը. «Նա խոսում է այն, ինչ այդ ժամանակ իր դեղերի դոզան թույլ է տալիս: Իրենք խոսում են կրթվելուց, հայրենասիրությունից, բայց իրենց այդ պսևդո հայրենասիրությունն ու պսևդո կրթությունը բացահայտված է մեր հասարակության բոլոր շերտերի մոտ: Հասարակության բոլոր շերտերը ճանաչում են Նիկոլ Փաշինյանին և Աննա Հակոբյանին՝ որպես մարդիկ, որոնք զբաղվում են կեղծիքով՝ կեղծ հայրենասիրություն, կեղծ սեր և համերաշխություն, կեղծ Արցախը Հայաստան է, և վերջ»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս