«Հայաստանը պատրաստ է ստորագրություն դնել խաղաղության պայմանագրի տակ». Արմեն Գրիգորյան

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե Հայաստանը շարունակում է առաջ մղել խաղաղության օրակարգը

«Հայաստանը պատրաստ է ստորագրություն դնել խաղաղության պայմանագրի տակ ու պատրաստ է տեխնիկական քննարկումներ սկսել օրվա, ժամի ու մնացած հարցերը հստակեցնելու մասով»,- նշեց նա՝ ըստ էության կրկնելով Նիկոլ Փաշինյանի՝ երկու օր անընդմեջ մի քանի ժամը մեկ պարբերականությամբ արվող ֆեյսբուքյան գրառումները։

Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանի նպատակը խաղաղության համաձայնագրի վերջնականացումն է։

«Գիտեք, որ խաղաղության պայմանագրի բոլոր հոդվածները համաձայնեցված են, և Հայաստանը վարչապետի գլխավորությամբ հայտարարում է, որ պատրաստ է ստորագրությունը դնել այդ պայմանագրի տակ։ Մենք նաև պատրաստ ենք սկսել տեխնիկական քննարկումներ՝ պայմանագրի ստորագրման օրվա, ժամի և մնացած հարցերի հստակեցման մասով»,-նշեց Արմեն Գրիգորյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31