Այստեղ իրավիճակն ավելի արագ կարող է փոխվել, քան Սահմանադրությունը փոխելու հանրաքվե արվի. քաղտեխնոլոգ

«Սահմանադրություն փոխելը, այնուամենայնիվ, ենթադրում է ժամանակ. այստեղ ավելի շուտ պրոցեսներ կարող են սկսվել, քան կհասցնեն սահմանադրական հանրաքվե անել»,- Հայաստանին պարտադրվող պահանջներից մեկին՝ Սահմանադրությունը փոխելու մասին հարցին անդրադառնալով՝ այս մասին ասուլիսում նշեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

Կարեն Քոչարյանն ուզում է հավատալ, որ իրականում իշխանությունները չեն ուզում այդ հանրաքվեի անցկացումը։

«Այո, նա խոսք է տվել Ալիևին ու Էրդողանին, բայց չեմ բացառում, որ ուզում է՝ չանցնի, որ ասի՝ տղերք, ես ամեն ինչ արեցի, բայց չանցավ։

Ես, այնուամենայնիվ, ինչ-որ փոքր տեղ թողնում եմ, որ հայության հատիկ մնացել է այս մարդկանց մեջ»,- նկատեց նա։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս