Ակնհայտ անբարոյականություն է ոչ միայն ներկայի, այլև անցյալի հանդեպ. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի համար ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը գաղափարական հիմք է փորձում ստեղծել՝ սեփական իշխանությունը երկարացնելու և Հայաստանը թուրքական աշխարհին ծախելու համար:

«Այդ կապակցությամբ մի անեկդոտ հիշեցի, կներեք, 18+ է. մի կին գալիս է բժշկի մոտ, ասում է՝ բժիշկ, բնական խնդիրներ ունեմ, առավոտ զարթնում եմ՝ ուզում եմ, ցերեկը ուզում եմ, երեկոյան ուզում եմ, գիշերն ուզում եմ: Բժիշկը զարմացած նայում է, ասում է՝ դուք հիվանդ եք: Կինը նշում է՝ հենց դա էի ուզում, մի հատ տեղեկանքի վրա գրեք, որ հիվանդ եմ, թե չէ բոլորն ասում են, որ… Հիմա այդպիսի տպավորություն ստացա ոչ միայն Նիկոլի ասուլիսից, այլև վաշինգտոնյան ելույթից, Շվեյցարիայի ելույթից: Այսինքն՝ Նիկոլը բոլորին համոզում է, որ իր իշխանությունը պահելու համար պետք է գաղափարական հիմքեր ստեղծվեն, փոփոխվեն այդ հիմքերը, ինչն ակնհայտ անբարոյականություն է ոչ միայն այսօրվա, այլև անցյալի և ապագայի հետ կապված»,- այսօր դատական նիստերի դահլիճում լրագրողների հետ կարճ զրույցում ասաց նա:

Արմեն Աշոտյանը շեշտեց՝ ասուլիսի ընթացքում Փաշինյանը խոստովանեց, որ ավտորիտար կառավարիչ է. «Գաղափարախոսություն փոխելու մանդատ նա չունի»:

Ինչ վերաբերում է դեպի ԵՄ շարժվելու գործող իշխանությունների թեզերին, նա հիշեցրեց, որ կա նաև Ադրբեջան. «2 օր առաջ Եվրոպական զարգացման բանկը Ադրբեջանի հետ տարեկան բազմամիլիարդանոց ծրագիր ստորագրեց:

Կարդացեք նաև

Երեկ ԵՄ պաշտոնյաները հայտարարեցին, որ 2025թ. Ադրբեջանի հետ էներգետիկ բուռն համագործակցություն են ունենալու: ԵՄ-ն օրենք ընդունեց, որ պետք է սանկցիաների ենթարկի մարդու իրավունքները խախտող կազմակերպություններին և երկրներին, վստահ եմ՝ դա Ադրբեջանի վրա չի տարածվելու: Այս ամբողջը հաշվի առեք: Ի դեպ, երեկ մամուլով սխալ մեկնաբանություններ գնացին. Եվրահանձնաժողովը չի ստեղծել նոր մարմին, որը պետք է զբաղվի Հայաստանով, Ուկրաինայով, Մոլդովայով և Ադրբեջանով: Կար հին մարմին, որը կիսել են երկու մարմինների, մեկը զբաղվելու է միայն Միջին Արևելքով, մյուսը զբաղվելու է հարևաններով և ԱլԳ-ով, ի դեպ, Հայաստանն էլ այդ ցանկում Բելառուսի և Ադրբեջանի հետ է: Գնացեք և մտածեք»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս