«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց». Բաբայան

«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց` պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,- ֆեյսբուքյան իր էջոմ գրում է Արսեն Բաբայանը:

Հիշեցնենք, որ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք սնվելու ճանպարհներս կտրեցին հատուկ նշանակության դիմակավոր տղաները: Մեզ տանում են Քրեական ոստիկանություն»։

Ավելի ուշ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրեց, որ քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնել է, որ իրենք ձերբակալվել են «ապօրինի զենք կրելու կասկածանքով»։

Իսկ ՆԳՆ-ից 168.am-ին տեղեկացրել էին, որ երկու անձ ապօրինի զենք ունենալու կասկածանքով ձերբակալվել է, սակայն Արսեն Բաբայանը ձերբակալված չէ։

 

Տեսանյութեր

Լրահոս