Բաժիններ՝

Արդյո՞ք դարչինով սուրճն օգնում է նիհարել

Սուրճի մեջ դարչին ավելացնելը կարող է մի փոքր իջեցնել արյան շաքարը և զսպել քաղցը: Այս մասին The Conversation-ին ասել է Հարավային Ավստրալիայի համալսարանի պրակտիկ սննդաբան Էվանջելին Մանցիորիսը։

Բժշկի խոսքով, դարչինի կարողությունը` արագացնել քաշի կորուստը, գնահատվել է բազմաթիվ հետազոտությունների արդյունքում: Դրանցից մեկը ցույց է տվել, որ օրական 1,5 գրամ դարչին օգտագործելը (կես թեյի գդալում պարունակվող քանակությունը) մի քանի ամսվա ընթացքում նվազեցրել է գոտկատեղի շրջագիծը 1,68 սմ-ով։

21 կլինիկական հետազոտությունների մեկ այլ մետավերլուծություն, որին մասնակցել են 1 480 մարդ, ցույց է տվել, որ դարչինը նաև նվազեցնում է մարմնի զանգվածի ինդեքսը: Սննդաբանը հավելեl 1, որ ընդհանուր առմամբ, այս հետազոտությունների մասնակիցների մոտ նկատված քաշի կորուստը շատ փոքր է եղել։

Մանցիորիսը նշել է, որ դարչինը թույլ է տալիս գլյուկոզային արյան մեջ ավելի արագ մտնել մարմնի բջիջներ։ Սա օգնում է բարձրացնել ինսուլին հորմոնի արդյունավետությունը, որն իր հերթին մի փոքր արագացնում է ճարպերի քայքայումը և նվազեցնում քաղցը։ Այնուամենայնիվ, համեմունքն ուղղակիորեն չի արագացնում ճարպերի այրումը։

Կարդացեք նաև

Սննդաբանը հավելել է, որ դարչինը սուրճի հետ համադրելիս նիհարելը կարող է պայմանավորված լինել վերջինիս ազդեցությամբ։ Սակայն դա հաստատող ոչ մի հիմնավոր ապացույց դեռ չի հայտնաբերվել:

 

Տեսանյութեր

Լրահոս