
Պուտինը Տոկաևի հետ քննարկել է ադրբեջանական ինքնաթիռի միջադեպի մանրամասները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցից հետո Կրեմլի նախաձեռնությամբ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ Այս մասին հայտնում են Կրեմլից։
Ռուսաստանի և Ղազախստանի նախագահները ցավակցություններ են փոխանակել ավիավթարի կապակցությամբ։
«Ղազախստանի կառավարական հանձնաժողովը, որը հետաքննում է տեղի ունեցածի բոլոր մանրամասները, կներգրավի փորձագետներ Ռուսաստանից, Ադրբեջանից և Բրազիլիայից՝ վթարի վայրում հայտնաբերված թռիչքի ձայնագրիչների վերծանմանը։ Ղազախստանի տարածքում իրականացվող այս աշխատանքը լինելու է օբյեկտիվ և թափանցիկ։
Երկու երկրների ղեկավարները մշտական կապի մեջ կմնան ինչպես ադրբեջանական ինքնաթիռի ողբերգական միջադեպի բոլոր հանգամանքների հետաքննության, այնպես էլ ռուս-ղազախական համագործակցության հետագա զարգացման արդիական հարցերի շուրջ»,- ասված է հաորդագրության մեջ։