Քաղաքապետարանի ճեմասրահում համերգով կամփոփեն տարին․ 2 միլիոն դրամով ելույթ կունենա «Նեմրա»-ն
Երևանի քաղաքապետարանը կարմիր գծերի, տրանսպորտի բարեփոխումների անվան տակ՝ տոմսերի գների թանկացման որոշումները գլուխ բերելուց հետո որոշել է համերգային ծրագրով ճանապարհել տարին։ Այս նպատակով նախօրեին մեկ անձ ընթացակարգով մշակութային միջոցառումների ծառայություններ են գնվել «Նեմրա բենդ» ՍՊԸ-ից․ պայմանագրի գինը՝ 2 միլիոն դրամ։
Երևանի քաղաքապետարանի կարիքների համար Ամանորի և Սուրբ ծննդի միջոցառումների շրջանակներում ձեռք բերված ծառայությունները նախատեսում են Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում «Նեմրա» «նվագախմբի» ելույթի ապահովումը։
Պայմանագրի տեխնիկական բնույթի համաձայն՝ միջոցառումը տեղի կունենա դեկտեմբեր 27-ին, ժամը 15։00-ին, ակնկալվում է 40 րոպեանոց ելույթ, իսկ երգացանկը պետք է համաձայնեցվի պատվիրատուի՝ քաղաքապետարանի հետ։