Խոզի միսը՝ պանրով ու լոլիկով
Բաղադրիչները`
- 500 գ խոզի միս
- աղ, աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի
- 1 թ/գ բուսական յուղ
- 2-3 հատ լոլիկ
- 1-2 գլուխ սոխ
- 150 գ պանիր
- մայոնեզ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Խոզի միսը համաչափ կտորներով կտրատեք: Ցելոֆանի մեջ փաթաթեք ու երկու կողմից թակեք:
Միսը աղ ու պղպեղ արեք: Տապակը պատեք փայլաթիթեղով, փայլաթիթեղի վրա բուսական յուղ քսեք, վրան շարեք մսի կտորները:
Լոլիկն ու սոխը բարակ օղակների ձևով կտրատեք: Պանիրը խոշոր քերիչով քերեք:
Մսի կտորների վրա մայոնեզ քսեք: Մսի յուրաքանչյուրի կտորի վրա սոխի ու լոլիկի օղակներից շարեք: Վրան լցրեք քերած պանիրը:
Տապակը մոտ 30-35 րոպեով տեղադրեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում: