Նշվել են պանրի ամենաօգտակար տեսակները

Սննդաբան Բրուքվել Ուայթը բացատրել է, թե որ պանիրներն են լավագույնը առողջության համար: Նա HuffPost-ի հետ զրույցում թվարկել է պանրի ամենաօգտակար տեսակները:

Ուայթը կարծում է, որ պանիրը կարող է լինել հավասարակշռված սննդակարգի մաս, քանի որ այն պարունակում է սպիտակուց, կալցիում և օրգանիզմի համար անհրաժեշտ վիտամիններ: Այնուամենայնիվ, կարևոր է հաշվի առնել ճարպի պարունակությունը և հագեցած ճարպերի մակարդակը, որոնք կարող են մեծացնել սրտանոթային հիվանդությունների ռիսկը։

Մասնագետը նշել է, որ պանրի որոշ տեսակներ կարելի է համարել ավելի առողջարար: Օրինակ՝ շվեյցարական պանիրը պարունակում է քիչ քանակությամբ աղ, ոչխարի և այծի կաթի պանիրները հարուստ են սպիտակուցներով և ավելի հեշտ են մարսվում, իսկ պանրի կոշտ տեսակները կարող են հարմար լինել լակտոզայի անհանդուրժողականություն ունեցողների համար:

«Պանիրը կարող է առողջարար լինել, եթե այն օգտագործվի չափավոր քանակությամբ»,- ընդգծել է Բրուքվել Ուայթը և խորհուրդ տվել այն համադրել բանջարեղենի հետ։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031