Բաժիններ՝

Եթե չեք քնում լիովին մութ սենյակում, ապա Ձեզ կարող է այցելել դեպրեսիան

Zee News-ի փոխանցմամբ, լուսավորության ցանկացած աղբյուր, անգամ ամենաթույլ, խաթարում է «ներքին ժամացույցի» աշխատանքը, որը պատասխանատու է քնի ցիկլի ու առույգության համար: Ուստի պետք է ննջասենյակում լիակատար մթություն ապահովել:

Այս մասին ասում են Նարի բժշկական համալսարանի գիտնականները: Նրանք հավաքել են 863 կամավորների, որոնց միջին տարիքը 72 տարեկան է: Մարդկանց մոտ ի սկզբանե չեն եղել դեպրեսիայի նախանշաններ: Գիտնականները հետևել են կամավորների ննջասենյակի լուսավորությանը:

Պարզվել է՝ 710 հոգին քնել են լիակատար մթության մեջ, իսկ մյուսների ննջասենյակը փոքր-ինչ լուսավորված է եղել: Բացի այդ, կամավորները նաև քնի օրագիր են լրացրել և մասնակցել են հարցումների, որոնք բացահայտում էին դեպրեսիայի նախանշանները:

Այսպիսով, ի տարբերություն մթության մեջ քնող մարդկանց, մյուսների մոտ դեպրեսիայի առաջացման ռիսկը մեծացել է:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս