Էնթոնի Բլինքենը հաստատել է «ուղիղ» շփում»-ը Սիրիայում իշխող ապստամբների ղեկավարության հետ

Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «ուղիղ շփում» է ունեցել Սիրիայի հաղթանակած «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման (ՀԹՇ) ապստամբների հետ, քանի որ արևմտյան և արաբական պետությունները, ինչպես նաև Թուրքիան համատեղ հանդես են եկել միասնական և խաղաղ Սիրիայի օգտին:

Guardian-ը նաև հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղարի մեկնաբանությունն արվել է չնայած այն հանգամանքին, որ Վաշինգտոնը 2018 թվականին ՀԹՇ ապստամբներին ահաբեկիչներ է հայտարարել:

Բլինքենը և այլ դիվանագետներ դեկտեմբերի 14-ին Սիրիայի հարցով բանակցություններ են վարել Հորդանանի Աքաբա քաղաքում: «Մենք կապ ենք ունեցել ՀԹՇ-ի և այլ կողմերի հետ», – ասել է Բլինքենը՝ չհստակեցնելով, թե կոնկրետ ինչպես է տեղի ունեցել այդ շփումը:

Հորդանանում կայացած հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարության մեջ ԱՄՆ-ի, Թուրքիայի, ԵՄ-ի և արաբական երկրների դիվանագետները «հաստատել են Սիրիայի ժողովրդին լիակատար աջակցությունը նրա պատմության այս կրիտիկական պահին ավելի հուսադրող, անվտանգ և խաղաղ ապագայի կառուցման գործում»:

Տեսանյութեր

Լրահոս