Բաժիններ՝

Քիմիայի ուսուցիչները պահանջում են վերանայել և բեռնաթափել կամավոր ատեստավորման թեստերը

Քիմիայի ուսուցիչները շարունակում են դժգոհել կամավոր ատեստավորման գործընթացից, պահանջում վերանայել հեղինակների կողմից արհեստականորեն բարդություններով հագեցված, սխալ ձևակերպումներով ու տվյալներով թեստերը, ինչպես նաև՝ խնդիրները, որոնք ներառված չեն դպրոցական ծրագրերում։

168am-ի խմբագրություն են ահազանգել քիմիայի մի խումբ ուսուցիչներ՝ ինչպես Երևանից, այնպես էլ՝ մարզերից, որոնք թեև չցանկացան հրապարակել իրենց անունները, սակայն մեզ ուղարկեցին այն ակնհայտ սխալները, որոնց մասին նաև նշել են պատկան մարմիններին ուղղված նամակներում։

Այս խնդրում, օրինակ, առկա է թվային տվյալի սխալ, այսպիսի թվով լուծելով մետաղի հարաբերական ատոմական զանգվածը, տասնորդական թիվ էր ստացվում, այնինչ քննական ուղեցույցում հստակ նշված է, որ բոլոր տարրերի հարաբերական ատոմական զանգվածները պետք է վերցվեն ամբողջական թվերով»,- 168.am-ի հետ զրույցում նշեց ուսուցիչներից մեկը։

Կարդացեք նաև

Ուսուցիչները պնդում են՝ չափազանց խճճված, անհարկի հաշվարկներով ծանրաբեռնված խնդիրներ կան թեստերում, որոնք ստուգում են միայն ուսուցչի նյարդերի ամրությունը։

Քիմիայի ուսուցիչները ցանկանում են նորից քննություն հանձնել խելամիտ հավասարազոր բարդությամբ թեստերով՝ ինչպես մյուս առարկաների դեպքում է։

«Թե չէ ստացվում է, որ շատ դպրոցներում շատ ուսուցիչներ հաղթահարում են ատեստացիան, և նույնիսկ շատ բարձր տոկոսներով, իսկ քիմիայի ուսուցիչները՝ ոչ։

Ի՞նչ է, համալսարան ավարտած, ամենաբարդ առարկան դասավանդող ուսուցիչները, որ այսքան տարի դասավանդել են, բժշկականի դիմորդներ տվել, բոլորն անգրագե՞տ են՝ ըստ ատեստավորման»,- ասաց մեզ երկարամյա մանկավարժներից մեկը։

Հիշեցնենք՝ ատեստավորման թեստերը կազմում է Գնահատման և թեստավորման կենտրոնը։

Նշենք նաև, որ դեռ ամիսներ առաջ նույնատիպ բողոքով մի խումբ ուսուցիչներ նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մոտ էին՝ նախարարին նամակ-բողոք փոխանցելու համար, որպեսզի վերանայվեն կամավոր ատեստավորման թեստերը, որոնցում առկա հարցերը բարդ են, անտրամաբանական են և դպրոցական ծրագրից դուրս։

Լուսանկարը՝ արխիվից

Տեսանյութեր

Լրահոս