Քիմիայի ուսուցիչները շարունակում են դժգոհել կամավոր ատեստավորման գործընթացից, պահանջում վերանայել հեղինակների կողմից արհեստականորեն բարդություններով հագեցված, սխալ ձևակերպումներով ու տվյալներով թեստերը, ինչպես նաև՝ խնդիրները, որոնք ներառված չեն դպրոցական ծրագրերում։
«Զինված ուժերի ղեկավարությունը ստիպված է այդ քայլին գնում, որովհետև բանակում սպայակազմի խնդիր կա: Մյուս կողմից, պետք է նկատել, որ բանակի ղեկավարության առջև խնդիր կա՝ բանակը համալրել ոչ պրոֆեսիոնալ զինվորականներով, պատրաստակամ լինել ցանկացած պահի, ցանկացած ուղղությամբ դիրքերի և տարածքների հանձնման: Չի բացառվում, որ մի օր զարթնենք և տեսնենք՝ Ջերմուկը չկա, Կապանի ճանապարհը լրիվ բաց է, Տիգրանաշենում մարդկանց պատրաստում են դրա կորստին, ինչպես Կիրանցում արեցին, նման մի բան սպառնում է Վարդենիսի ուղղությամբ և այլն»:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը պատմական գիտությունների թեկնածու, պատմական ժողովրդագրության մասնագետ Միքայել Մալխասյանն է։
Այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը որոշել է պատասխանել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանին, ով երեկ խորհրդարանում հայտարարել էր, որ` «հարկ վճարելը պարտականություն է, իսկ անձնազոհությունը՝ կամավոր մարտի դաշտ գնալն է»:
Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում Բյուջե-2025 նախագծի իր եզրափակիչ ելույթում հայտարարեց, թե ազգի սոցիալ-հոգեբանությունն ու մտածողության գենետիկան մեծ մասամբ ձևավորվել է այն ժամանակ, երբ չի ունեցել անկախ պետություն, այլ եղել է համայնք, գաղութ, հպատակ։
«Պետական մեքենան պետք է գործի, ռազմաքաղաքական իշխանությունները պետք է այդ ուղղությամբ աշխատեն: Բոլոր մակարդակներում շրջանառությունից պետք է հանել այնպիսի խոսակցությունները, ինչպիսիք՝ «մենք թույլ ենք, Ադրբեջանը որ հարձակվի՝ չենք կարող պատերազմել»։ Դրանք շատ վտանգավոր են դառնում, երբ Ադրբեջանն էլ ասում է՝ «եթե խոսքս չլսեցիք, զորքով եմ գալու»